Մարտի 4-ին ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում առցանց հանդիպում ունեցան ՀՀ տեսչական կրթության մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի, ծրագրի համակարգող Տաթև Ասրյանի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման խմբի փորձագետ /արհեստ-արվեստ բնագավառ/ Գայանե Թադևոսյանի, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի հետ։
Ուսանողները ներկայացրեցին Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ի հետ իրականացրած «Արժևորված արհեստներ» և «Զբոսաշրջությունը Գյումրիում» ենթադրամաշնորհային ծրագրերի արդյունքում կատարված աշխատանքները։
«Մշակութային զբոսաշրջությունը Գյումրիում» ծրագրի թիմի անդամները առաջ քաշեցին հետևյալ խնդիրները․ աշխարհը գլոբալիզացման տանող համացանցային տարվածությունը երիտասարդներին հեռացրել է սեփական երկրի արժեքներից ու մշակութային ժառանգությունից։
Հայաստանը՝ մասնավորապես Գյումրին, ունի բացառիկ ու բազմազան ժառանգություն, որի պահպանությունն ու անաղարտ փոխանցումը հանրությանը, ինչպես նաև մարզ այցելող զբոսաշրջիկներին՝ յուրաքանչյուրի պարտքն է:
Ծրագրի մասնակիցները հետազոտել և տեղեկատվություն են ձեռք բերել Գյումրուն բնորոշ զարդանախշերի և ճանաչված արվեստագետների մասին, պատրաստել հուշանվերներ, որոնք ցուցադրվելու, վաճառվելու են Գյումրու թանգարաններում՝ քաղաքն ավելի գրավիչ և հյուրընկալ դարձնելու համար: Այդ նպատակով ձեռք են բերվել գործիքներ և նյութեր, պատրաստվել են Մհեր Մկրտչյանին, Հովհաննես Շիրազին և Գյումրուն բնորոշ հուշանվերներ, տեղեկատվական թերթիկներ, ցուցանակ, շապիկներ։
«Արժևորված արհեստներ» ծրագրի թիմի ուսանողները ներկայացրին գյումրեցի երիտասարդ արվեստագետների, ուսանողների՝ ստեղծագործական կարողությունների լիարժեք ցուցադրման համար բարենպաստ պայմանների և համայնքի՝ ազգաբնակչություն – արհեստագործ - զբոսաշրջիկ հարմարավետ հաղորդակցման ֆիզիկական միջավայրի բացակայության հիմնախնդիրները։ Այս հիմնախնդիրների լուծման համար ուսանողներն իրենց պատրաստած հուշանվերները ցուցադրելու և վաճառելու են Գյումրու՝ զբոսաշրջիկներով հարուստ վայրերում՝ քաղաքի մշակույթը հանրայնացնելու համար: Ծրագրի շրջանակներում նրանք ձեռք են բերել տաղավար, սեղան, աթոռներ, պատրաստել են տեղեկատվական թերթիկներ, ցուցանակ, շապիկներ։
Հեռավար հանդիպման ընթացքում ուսանողները ցուցադրեցին պատրաստած հուշանվերները, կիսվեցին իրենց տպավորություններով։ Նրանք հույս հայտնեցին, որ այս երկու ծրագրերը նախադեպ կդառնան Գյումրու արհեստավորների համար՝ սեփական արվեստը հանրությանը ավելի ներկայանալի մատուցելու առումով։
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը ողջունեց ուսանողների նախաձեռնությունները, նշեց․ «Ծրագրերը կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը, ստեղծագործող, հավելյալ արժեք ստեղծող մարդիկ իրենց շրջապատը ավելի ներկայանալի կդարձնեն, իսկ թանգարան, զբոսաշրջիկ, արհեստավոր համագործակցությունն ավելի լավ կյանք կապահովի համայնքի համար»։
«ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի համակարգող Տաթև Ասրյանը հույս հայտնեց, որ այս աշխատանքները կլինեն շարունակական։
Մհեր Մկրտչյանի հուշատուն - թանգարանում բացվել է ոչ ֆորմալ կրթական լաբորատորիա, որի տարածքը կարելի է օգտագործել՝ ցուցահանդեսներ կազմակերպելու և ուսանողների ստեղծագործական աշխատանքները ներկայացնելու համար։ Ծրագիրը նպաստել է նաև ուսանողների նոր հմտությունների զարգացմանը։
Առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման խմբի փորձագետ /արհես-արվեստ բնագավառ/ Գայանե Թադևոսյանը ողջունեց ուսանողներին, նշեց, որ մեծ ուշադրություն է դարձվելու մարզերում տվյալ մարզին բնորոշ արհեստի ճյուղերի զարգացմանը, որի շնորհիվ կզարգանան երիտասարդների հմտությունները և գեղագիտական ճաշակը, կկարևորվի թանգարան – կրթություն կապը։ Ողջունելի է, որ ուսանողները կարողացել են ստեղծել այդ կապը և ապահովել զբոսաշրջիկների համար հուշանվերներ։
Ժողովրդավարական կրթության հայակական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի խոսքերով․ «Ծրագրերը նորարարական բնույթ ունեն, քանի որ նմանատիպ նախաձեռնություն չի եղել, սա մուտք է թանգարանակրթության, արվեստագետների և զբոսաշրջության միջև՝ մշակութային կապ հաստատելու առումով։ Ստեղծված են յուրահատուկ աշխատանքներ, երևում է ուսանողների պատասխանատվությունը նախաձեռնության նկատմամբ»։
Հանդիպման ավարտին հնչեցին փոխադարձ շնորհակալական խոսքեր և պարտավորվեցին ծրագրերի առաքելությունը շարունակական դարձնել։
«ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Ժողովրդավարական կրթության հայակական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ ՀԿ և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց