Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որը վարկանիշային էր Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները մրցաշարին մասնակցել են 4-ական ըմբիշով՝ նվաճելով 2 ոսկե մեդալ և նույնքան Օլիմպիական ուղեգիր: Մրցաշարի չեմպիոն են դարձել ազատ ոճի հավաքականից 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) և 2020 թվականի Աշխարհի գավաթի անհատական խաղարկության չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ):
Արսեն Հարությունյանը եզրափակիչ գոտեմարտում 8:3 հաշվով պարտության է մատնել Գեորգի Վանգելովին (Բուլղարիա), իսկ մինչ այդ վստահ հաղթանակներ է տոնել բելառուս Վլադիսլավ Ադրեևի (10։2), վրացի Բեկա Բուջիաշվիլու (10։5) և ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի (10։0) նկատմամբ:
Վազգեն Թևանյանը չեմպիոնական գոտեմարտում վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ՝ 9:0: Նախքան եզրափակիչը Թևանյանը առավելության է հասել բուլղարացի Վլադիմիր Դուբովի (11:0), բելառուս Նյուրգուն Սկրայբինի (7։5), Օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի Վլադիմեր Խինչեգաշվիլու (6։4) և Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևի (4:2) նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանին (60 կգ), Սլավիկ Գալստյանին (67 կգ), Արթուր Շահինյանին (87 կգ), Դավիթ Օվասապյանին (130 կգ) և ազատոճայիններ Հրայր Ալիխանյանին (74 կգ) ու Հովհաննես Մխիթարյանին (86 կգ) չի հաջողվել դառնալ մեդալակիր: Բուդապեշտում ուղեգիր են նվաճել միայն եզրափակիչ դուրս եկած մարզիկները:
Այժմ Հայաստանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի 6 ուղեգիր ունի․ ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:
Հավելենք, որ հայ ըմբիշներն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու ևս մեկ հնարավորություն կունենան մայիսի 6-9-ը Սոֆիայում (Բուլղարիա) կայանալիք մրցաշարի շրջանակում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց