ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Գերմաներեն լեզվի դասավանդման հայեցակարգը հանդիպման առանցքում

Դեկտեմբերի 2, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որ կազմում էին Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային ծրագրերի և կառույցների ներկայացուցիչները:

Ողջունելով պատվիրակությանը` նախարարը  նշել է, որ կրթության ոլորտում  գերմանական ներկայությունը  գրեթե բոլոր ուղղություններով շոշափելի արդյունք է արձանագրել: Թերևս տեղյակ եք, որ մեր նախարարությունը նախաձեռնել է Հայաստանում օտար լեզուների դասավանդման և զարգացման հայեցակարգի մշակման գործընթացը և այս համատեքստում մեզ համար շատ կարևոր և ողջունելի է Գերմանիայի դեսպանատան կողմից Հայաստանի ուսումնական հաստատություններում գերմաներեն լեզվի դասավանդման և զարգացման խնդրի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունն ու աջակցությունը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր  գոհունակություն է հայտնել այս տարվա գարնանը ՀՀ ԿԳ նախարարի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի և համագործակցության առնչությամբ: Նա հայտնել է գերմանական կողմի պատրաստակամությունը` Հայաստանի կրթական հաստատություններում գերմաներեն լեզվի դասավանդման զարգացման վերաբերյալ: Դեսպան Քիսլերը տեղեկացրել է, որ Հայաստանում գերմաներեն լեզվի դասավանդման և զարգացման խնդիրները քննարկման առարկա են դարձել նաև Գերմանիայում և որոշում է կայացվել համախմբել Հայաստանում գործող  կրթամշակութային ծրագրերի և կառույցների ջանքերը այդ նպատակի իրականացման համար: Դեսպանն առաջարկել է ՀՀ կրթության և գիտության  նախարարության հետ ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գերմաներեն լեզվի դասավանդման հիմնախնդիրները և կներկայացնի դրանց լուծման առաջարկներ:

 Նախարար Լ. Մկրտչյանը ողջունել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը`  համոզմունք հայտնելով, որ այն ոչ միայն կնպաստի գերմաներեն լեզվի դասավանդման զարգացմանը, այլ նաև շոշափելի արդյունքներ կգրանցի կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև գիտության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունների առավել ակտիվացման գործում: Նախարարը բարձր է գնահատել գերմանական կողմի առանձնահատուկ վերաբերմունքը կրթության ոլորտի համագործակցության հարցերին, ինչի վկայությունն է հանդիպման ներկայացուցչական կազմը:

Հանդիպմանը ներկա ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան պատասխանատուները, ԳԱՓԾ (Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/), Արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի, Գյոթեի ինստիտուտի, Գերմաներեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման կենտրոնի /ZFA),Գերմանիայի ժողովրդական ինստիտուտների միավորման հայաստանյան ներկայացուցիչները ներկայացրել են մեր երկրում իրականացվող ծրագրերը և դրանց զարգացմանն ուղղված հնարավոր ուղիները: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…