Երևանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հատուկ մանկավարժ Արթուր Գևորգյանը պատմում է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում ՏՄԱԿ-ի գործունեության, դպրոցներում բազմամասնագիտական թիմի, ուսուցիչների և ծնողների հետ համագործակցության մասին:
Համաձայն «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի՝ եթե նույնիսկ դպրոցում չկա բազմամասնագիտական թիմ, ապա միևնույնն է, դպրոցը պետք է ընդունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաներին: ՏՄԱԿ-ները զբաղվում են այդ երեխաների և՛ գնահատմամբ, և՛ աջակցությամբ:
«ՏՄԱԿ-ից աջակցողներ են գործուղվում այն դպրոցներ, որոնք չունեն բազմամասնագիտական թիմ, բայց ունեն ԿԱՊԿՈՒ երեխաներ: Երեխայի կարիքից կախված՝ որոշվում է, թե շաբաթական որքան ժամաքանակով է պետք աշխատել երեխաների հետ»,- բացատրում է մասնագետը:
Մինչ Երևանի թիվ 2 ՏՄԱԿ-ում աշխատելն Ա. Գևորգյանը մասնագիտական փորձ է ձեռք բերել Երևանի տարբեր դպրոցներում և մանկապարտեզներում, տարաբնույթ թեմաներով վերապատրաստվել է թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային տարբեր հաստատություններում՝ «ԿԱՊԿՈՒ երեխաների ծնողների խորհրդատվություն», «Երեխայի շարժունակության զարգացում», «Դեռահասների մասնագիտական կողմնորոշում», «Ներառական կրթություն» և այլն: Փորձառությունն այսօր նրան՝ որպես հրավիրված մասնագետի թույլ է տալիս վերապատրաստել դայակների, ուսուցիչների և տնօրենների: Երևանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում Ա. Գևորգյանը հիմնականում իրականացնում է հետազոտություն և խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության՝ նաև աջակցություն:
ՏՄԱԿ-ում գնահատումը բաժանված է 3 մակարդակի՝ դպրոցական, տարածքային և հանրապետական: Ներկայացնելով աշխատանքային գործունեությունը՝ հատուկ մանկավարժ Արթուր Գևորգյանը փաստում է. «Դպրոցական մակարդակի գնահատումն արվում է դպրոցի ներսում բազմամասնագիտական թիմի կամ առարկայական ուսուցիչների, ուսուցչի օգնականի կողմից՝ պարտադիր ծնողի համաձայնությամբ: Ցույց է տրվում երեխայի կարիքների առկա մակարդակը, այն է՝ թե որքանով է նրա կրթական կարիքը թույլ: Եթե հանդիպում են միջին որակի խնդիրների, այդ դեպքում հայտ են ներկայացնում, որպեսզի ՏՄԱԿ-ը կազմակերպի տարածքային մակարդակի գնահատում, որովհետև վկայագրվելու համար անհրաժեշտ է ՏՄԱԿ-ի, այնուհետև հանրապետական մակարդակի գնահատման հիմքով ֆունկցիոնալության նկարագիր ունենալ»:
Երևանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը սպասարկում է Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Ավան վարչական շրջանները:
Գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր տարիքային օղակը փոխելիս՝ մանկապարտեզից դպրոց գնալիս, 5-րդ, ապա՝ 10-րդ դասարաններում: Ըստ օրակարգի՝ ՏՄԱԿ-ի աշխատակիցները գործուղվում են տվյալ դպրոց, և ամեն օր սպասարկվում է 2-3 երեխա: Աշխատողները բաժանվում են թիմերի, և սկսվում է փուլային գործընթացը: Առաջին աշխատանքները տարվում են ծնողների հետ: Եթե ծնողը որևէ փուլում հրաժարվում է երեխայի գնահատումից, ապա գործընթացը կասեցվում է կամ չի սկսվում: Հնարավոր է նաև, որ ծնողն ինքը սեփական նախաձեռնությամբ երեխային ներկայացնի ՏՄԱԿ՝ գնահատման:
ՏՄԱԿ-ի գործունեության շրջանակում աջակցություն է տրվում ոչ միայն ԿԱՊԿՈՒ երեխաներին, այլև ուսուցիչներին և ծնողներին՝ խորհրդատվության տեսքով, ինչպես նաև փաստաթղթավարության մասով:
ՏՄԱԿ-ի աշխատակցի գործառույթներից է օժանդակել դպրոցի առարկայական ուսուցիչներին՝ լրացնելու երեխաների անհատական ուսուցման պլանը (ԱՈՒՊ), որին կից կա մեկ այլ փաստաթուղթ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլան (ՄԱԾԱՊ), որն էլ լրացվում է բազմամասնագիտական թիմի կողմից:
«ՄԱԾԱՊ-ը ԱՈՒՊ-ին կից փաստաթուղթ է: Երեխան, որն ունի ԱՈՒՊ, չի կարող չունենալ ՄԱԾԱՊ, բայց որը դեռ չունի ԱՈՒՊ, կարող է դեռ չունենալ ՄԱԾԱՊ: Գնահատման ամենահաջողված վերջնարդյունքը ԿՉ-ն է՝ «Կարիք չունի» եզրակացությունը, երբ թիմային աշխատանքը հասել է նպատակին, և երեխան այլևս որևէ օգնության կարիք չունի»,- եզրափակում է Արթուր Գևորգյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ խոսել մի շատ կարևոր և առանցքային թեմայի շուրջ-ֆիզկուլտ դադարներ տարրական դպրոցում: Հարկ է նշել, որ փոքր տարիքի երեխաների համար առաջին հերթին հենց առողջության տեսակետից ելնելով չի…
Երեխանե՛ր, այսօր մենք այցելելու ենք Բառաստան աշխարհ: Այնտեղ ապրում են տարբեր բառեր: Կան բառեր, որոնք սիրում են միայնակ ապրել, որովհետև նրանք «պարզ» են ու հստակ (օրինակ՝ տուն, գիրք): Բայց կան…
Օտար լեզվի ուսուցման գործընթացում խոսքային հմտությունների զարգացումը հաճախ հանդիսանում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Շատ աշակերտներ ունեն բավարար լեզվական գիտելիքներ, սակայն խուսափում են խոսելուց՝ վախի, անվստահության կամ մոտիվացիայի պակասի պատճառով: Ահա…
Ժամանակակից կրթական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առաջ, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե լրացուցիչ գործիք են, այլ արդեն անհրաժեշտություն: Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Աշխարհացույց» հարթակը, որը նպաստում է ուսուցման…
Ժամանակակից կրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) այլևս պարզապես լրացուցիչ գործիք չեն․ դրանք դարձել են ուսուցման գործընթացի անբաժանելի բաղադրիչ: Դասասենյակներում, տնային աշխատանքներում և նույնիսկ գնահատման ձևերում տեխնոլոգիաների կիրառումը փոխում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց