Հայաստանի ծանրամարտի երիտասարդների և աղջիկների՝ օրերս կայացած առաջնությանը մասնակցել է շուրջ 190 մարզիկ: Երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանն այդ ցուցանիշն ու ծանրորդների ելույթները գոհացուցիչ է համարում:
«Ուրախացնում և ոգևորում է այն փաստը, որ չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով եղած մարզումային և մրցումային սահմանափակումներին՝ մարզիկները չեն հիասթափվել ու շարունակել են զբաղվել ծանրամարտով: Մասնակիցների քանակն ինքնըստինքյան լուծում է մարզաձևում սերնդափոխության հարցը. այն շատ սահուն է ընթանում: Կարծում եմ՝ ամեն տարի երիտասարդական հավաքականից գոնե երկու մարզիկ պետք է տեղափոխվի մեծահասակների ընտրանի: Օրինակ՝ անցյալ տարի հավաքականը համալրեցին երկու ուժեղ ծանրորդներ՝ Վարազդատ Լալայանը և Կարեն Ավագյանը: Այս միտումը պետք է շարունակվի»,- ասել է Մելիք Ղուկասյանը և հավելել, որ Հայաստանի առաջնության արդյունքներով՝ 10-13 ծանրորդ կընդգրկվի երիտասարդական հավաքականում՝ հնարավորություն ստանալով մասնակցելու աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի 3 ուսումնամարզական հավաքներին:
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը մայիսի 23-31-ը կայանալու է Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում: Հայաստանն այդ ստուգատեսում կունենա 5-6 ներկայացուցիչ:
«Հայաստանի առաջնության ընդհանուր մակարդակից դժգոհ չեմ: Կան խոստումնալից երիտասարդներ, որոնք իրենց դրսևորելու հնարավորություն կստանան նաև առաջիկա հավաքներին: Որոշ քաշային կարգերում եղել են հաճելի անակնկալներ. օրինակ՝ 67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանի արդյունքը տպավորիչ էր, երկամարտի 290 կգ-ը նորմալ արդյունք է ինչպես աշխարհի, այնպես էլ Եվրոպայի առաջնության համար: Գարիկ Կարապետյանը (96 կգ քաշային կարգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) ևս լավ արդյունքներ գրանցեցին: Եղել են նաև հավաքականում արդեն իսկ ընդգրկված մարզիկներ, որոնք անհաջող են հանդես եկել, նրանց մարզավիճակը վերականգնելու ևս մեկ հնարավորություն կտրվի առաջիկա հավաքների ընթացքում, որոնց արդյունքում էլ վերջնական կորոշենք՝ ովքեր կմասնակցեն աշխարհի առաջնությանը»,- փաստել է Մելիք Ղուկասյանը:
Հայաստանի ծանրամարտի երիտասարդների և աղջիկների առաջնության մրցանակակիրները.
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց