ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գարուն...

Մարտի 18, 2021
Դպրոցական անցուդարձ

Գարունն ու մայրը երկվորյակներ են,

Գարունը զանգն է կյանքի,զարթոնքի,

Մայրը՝ զանգահարը գարնան թովչանքի:

Աշխարհի բոլոր գարունները գեղեցիկ են և ունեն իրենց պատգամը՝ արարելու, վերապրելու և վերանայելու պատգամ:Բնությունը մայր է ու գորովանք, այն սեր է սփռում ամենուր: Գարունն ինքնին տոն է և պատահական չէ ,որ հենց գարնանն է նշվում մայրության և գեղեցկության տոնը, քանզի մոր սերը գարնան պես ջերմ է ու հորդաբուխ: Գարնան զարթոնքին ու մայրության տոնին էր նվիրված ք. Մասիսի №3 հիմն. դպրոցի պատմության ուսուցչուհի Հերմիկ Ղազարյանի կազմակերպած միջոցառումը, որին մասնակցում էին դպրոցի 9ա,8ա,բ, դասարանների սաները:

Միջոցառման նպատակն էր գեղագիտական սեր ու ճաշակ սերմանել դեպի բնությունը,գարունը, գնահատել ու արժևորել մայրերին,կարևորել կնոջ դերը հասարակության մեջ: Գեղեցիկ ու ճաշակով կահավորված սրահում աննկարագրելի հուզիչ տրամադրություն էր տիրում: Գարնան զարթոնքն ու մայրերին փառաբանող գեղեցիկ խոսքեր,ջերմ բարեմաղթանքներ,որոնք ուղեկցվում էին երգ ու պարով: Միջոցառման սաները ներկաներին պարգևեցին գարնանային ջերմություն ու տրամադրություն: Նրանք մեծարման ու երախտագիտության խոսքեր ուղղեցին իրենց ուսուցիչներին,նվիրյալ մայրերին,ովքեր իրենց մեջ ամբարելով դարերի ուժը, ծնում են նոր հերոսներ: Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Է.Մուրադյանը շնորհակալություն հայտնեց իր սաներին՝ գեղեցիկ միջոցառման համար և մաղթեց ջերմ ու անմոռաց գարուններ, անսահման սեր, հոգու ներդաշնակություն,Հայոց աշխարհին էլ՝ խաղաղություն:

  • Ձևավորող գնահատման 3 արդյունավետ գործիք անգլերենի դասին (Exit Tickets, Peer Feedback)

    Թեմայի հեղինակ՝ Nune Ardukhanyan

    Հարգելի՛ կոլեգաներ, Դասապրոցեսում հաճախ ենք բախվում այն խնդրին, թե ինչպես դասի վերջին 5 րոպեներին արագ ու անկաշկանդ պարզել՝ որքանով է սովորողը յուրացրել նոր նյութը՝ առանց ավելորդ սթրեսի ու երկար թեստերի:…

  • Խա՞ղ,թե ուսուցման մեթոդ:Խաղային մեթոդները կրտսեր դպրոցում:

    Թեմայի հեղինակ՝ Արմ 1998

    Ողջույն, հարգելի կոլեգաներ և կրթական ֆորումի մասնակիցներ: Կրտսեր դպրոցական տարիքում խաղը հաճախ ընկալվում է որպես երեխայի բնական վարքագծային դրսևորում, սակայն ուսումնական գործընթացում այն դուրս է գալիս պարզ զվարճանքի սահմաններից՝ վերածվելով…

  • Ինտերակտիվ մաթեմատիկան տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Արմ 1998

    Տարրական դպրոցում մաթեմատիկայի դասավանդման հիմնական մարտահրավերներից մեկը երեխայի զննական-պատկերավոր մտածողությունից դեպի աբստրակտ-տամաբանական մտածողության սահուն անցումն ապահովելն է: 7-10 տարեկան երեխայի ուղեղը դեռևս պատրաստ չէ ընկալելու բացարձակ վերացական կանոններն ու բանաձևերը…

  • Երբ առարկաները դադարում են լինել առանձին

    Թեմայի հեղինակ՝ Վիկտորիա

    Դասարանում մենք հաճախ յուրաքանչյուր առարկա ներկայացնում ենք իր «սահմաններում»: Բայց իրական կյանքում խնդիրները երբևէ միայն մաթեմատիկական, պատմական կամ տեխնոլոգիական լինո՞ւմ են: Օրինակ՝ «Ջրի խնայողությունը» թեման կարելի է ուսումնասիրել մաթեմատիկայի միջոցով՝…

  • Գնահատականը․ մոտիվացիա՞, թե՞ պիտակ

    Թեմայի հեղինակ՝ Արփինե 97

    Մի պահ եկեք պատկերացնենք՝ երկու աշակերտ նույն առաջադրանքն են կատարում: Մեկը ստանում է 9, մյուսը՝ 5: Առաջին աշակերտը տուն է գնում գոհ՝ «Ես լավ եմ սովորում»: Երկրորդը տուն է գնում…