ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ունեցող, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տարածել նրանց մասնագիտական և մանկավարժական առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության շրջանում ուսուցչի հեղինակության բարձրացմանը: Մրցույթին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Խմբային հայտ են ներկայացրել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Որպես խրախուսական նվեր՝ ԿԳՄՍ նախարարությունը հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով և դյուրակիր համակարգիչներով:
Վանաձորի թիվ մեկ հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լուսինե Կոստանյանը մրցույթին ներկայացրել է «Մեդիաիմացությունը և գրականությունը՝ նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմամբ» նախագիծը, որը «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգի հաղթող նախագծերից մեկն է: Ծրագրի իրականացման միտքը Լուսինեն հղացել է «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Մեդիագրագիտության ամառային դպրոց՝ ուսուցիչների համար» վերապատրաստման դասընթացին մասնակցելուց հետո:
«Հետագայում մտահղացման իրագործմանը նպաստեցին նաև համավարակը և պատերազմը՝ էլ ավելի թափանցիկ դարձնելով այն բացը, որն առկա է մեդիադաշտում՝ մեդիաիմացության տեսանկյունից, և որի պակասը զգալի է մեր հասարակության մեջ: Այդ կարևոր բացն էլ պետք է լրացնել դպրոցում, որտեղ սովորողները ձեռք են բերում ոչ միայն առարկայական գիտելիքներ, այլև կարողություններ, հմտություններ, ձևավորվում է նրանց արժեքային համակարգը»,- ասում է Լուսինեն՝ ընդգծելով, որ արդյունավետ դպրոց ունենալու համար հարկավոր է ներմուծել և կիրառել նորը՝ հենվելով ավանդական դպրոցի որոշ սկզբունքների վրա:
«Հնի ու նորի առողջ, արդյունավետ համադրում. այսօր սա է ամենակարևորը, որը, սակայն, ամենից շատ է պակասում մեր կրթական համակարգում: Այդ նպատակով նախաձեռնեցի «Մեդիաիմացությունը և գրականությունը՝ նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմամբ» նախագիծը, որի նպատակն է բարձրացնել մեդիագրագիտության վերաբերյալ աշակերտների գիտելիքները և դրանք առավել ամրապնդել դաս-քննարկումների կամ միջոցառումների ընթացքում: Ծրագիրը հետապնդում է երեք նպատակ՝ հոգեբանական, սոցիալական և կրթական: Որպես հոգեբանական գործոն՝ կարևորվում են ժողովրդավարությունը, վստահությունը և սահուն ինտեգրումը հասարակությանը: Սոցիալական նպատակը ներառում է՝ շփման էթիկա, գրելուց, խոսելուց առաջ մտածել, չծիծաղել ուրիշի սխալների վրա, գրագետ բանավիճել: Կրթական բաղադրիչն աշակերտների շրջանում զարգացնում է քննադատական մտածողությունը, մեդիաիմացությունը, խոսքի ազատությունը, մեդիայի հնարավորությունների ճիշտ օգտագործումը և իրավունքների իմացությունը»,- իր նախագծի մասին պատմում է Լուսինեն:
Նրա խոսքով՝ ծրագրի արդյունքում սովորողները կկարողանան ուսումնական գործընթացում արդյունավետ կիրառել ՏՀՏ գործիքները և էլեկտրոնային կրթական ռեսուրսները՝ բազմազան ու բազմաթիվ մուլտիմեդիա ու առցանց ուսումնական ռեսուրսները, ինչպես նաև ուսուցման նոր մեթոդների և տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը համակցել ուսուցման ավանդական մեթոդների հետ: Ըստ Լուսինեի՝ հաշվի առնելով, որ մեդիաիմացությունը չի սահմանափակվում միայն կեղծ և հավաստի լուրերը տարբերակելով կամ համացանցային էթիկայով, ծրագրի շարունակականության ապահովման համար կարելի է նույն հաջողությամբ ընդգրկել նաև մեդիագրագիտության տարաբնույթ թեմաներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց