ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դեկտեմբերի 1-ը Արմավիր քաղաքի Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 1, 2016
Դպրոցական անցուդարձ

Արմավիր քաղաքի  հ1 ավագ դպրոցի ձմեռնամուտը սկսվեց ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումով: Դպրոցի դաստիարակչական աշխատանքերի կազմակերպիչ Ս. Գամազյանը հետաքրքիր միջոցառում իրականացրեց ակտիվ և նախաձեռնող աշակերտական խորհրդի և բնագիտական մասնախմբի նախագահ Գ. Մհերյանի համագործակցությամբ:

Միջոցառումը սկսվեց դպրոց մտնելու պահից  տեղեկատվական գրքույկների բաժանմամբ: Էլեկտրոնային գրադարանում անցկացվեց գիտական վերլուծական սահիկների շնորհանդես, որն ավարտվեց թեստային աշխատանքներով: Երկար դասամիջոցին ֆլեշմոբ անցկացվեց հանրահայտ երգի հնչյունների ներքո: Միջոցառումը ավարտվեց խորհրդանշական օդապարիկների արձակմամբ: Միջոցառումը հետաքրքիր էր, ուսանելի և դաստիարակչական: