«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում ամփոփվել են «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով եռօրյա աշխատաժողովի աշխատանքները:
Աշխատաժողովի ընթացքում բուհերը և սոցիալական այլ գործընկերներ ներկայացրել են համագործակցային դոկտորական, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող հետազոտական ծրագրերի օրինակներ։ Ներկայացված առաջարկները քննարկվել են առանձին աշխատանքային խմբերում՝ հստակեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։
Աշխատաժողովի վերջին օրն աշխատանքներին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ պետությունը պետք է խիստ պահանջներ ներկայացնի գիտական աստիճան շնորհելու հարցում:
«Աշխատաժողովի ընթացքում ձևավորված աշխատանքային խմբերը պետք է մշակեն առաջարկություններ՝ հիմնված համապատասխան հետազոտությունների վրա, այն է՝ PhD-ի համար դիմելու ինչպիսի չափանիշներ և Հայաստանում ինչ որակի գիտնականներ են անհրաժեշտ, որոնք հետագայում կհամալրեն աշխատաշուկան և գիտակրթական հաստատությունները: Քանի որ ARMDOCT ծրագիրը նոր է, և անհրաժեշտություն կա հետևել դրա շարունակականությանը, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ամիսը մեկ անգամ զեկուցել, թե իրականացված աշխատանքներում ինչպիսի առաջընթաց կա»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ հավելելով, որ նախարարության համապատասխան վարչության աշխատակիցները ևս ներկայացված են աշխատանքային խմբերում, և համատեղ ծրագրի շրջանակում պետք է մշակվի ասպիրանտական կրթության նոր կարգը:
«Առաջարկությունների արդյունքում կորոշենք՝ ընդհանրական լինի մոտեցումը, թե գուցե յուրաքանչյուր բուհ ունի իր յուրահատուկ խնդիրները, որոնք պետք է արտացոլված լինեն նոր կրթական մակարդակում: Այս գործընթացում ամենակարևորը որակյալ կադրերի ապահովումն է, որոնք հետո կմտնեն տնտեսության մեջ և կստեղծեն ավելացված արժեք: Եթե չկարողանանք այդ կադրերն ապահովել, ապա տեխնոլոգիական կամ նորարարական միտքը դժվար առաջընթաց ունենա»,- ընդգծել է փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ բուհերը սերտորեն կհամագործակցեն ARMDOCT ծրագրի շրջանակում, որպեսզի դրա ավարտին ձևավորվի առավել համակարգված, միջազգային չափանիշներին համապատասխան ասպիրանտական համակարգ:
Կարեն Թռչունյանի խոսքով՝ հետխորհրդային երկրներում, օրինակ՝ Ղազախստանում, ներդրված է PhD համակարգը, որը բավականին հաջողված է. «Ինքս Ղազախստանում մեկ PhD ուսանողի միջազգային խորհրդատու եմ և բավականին տեղեկացված եմ այդ համակարգից: Այնտեղ պահանջ է դրված, որ PhD ուսանողի տպագրած հոդվածն անպայման ունենա Q1 կամ Q2 կարգի ընդգրկվածություն: Ղազախստանում գիտական աստիճան շնորհելու իրավական փաստաթղթերը մշակել են արևմտյան փորձագետները, չնայած պետությունը մեծ ներդրումներ է արել այդ գործում: Մենք պետք է փորձենք օգտագործել այդ մշակված փաստաթղթերը և բավականին բարձր նշաձող սահմանենք PhD ստանալու համար: Միայն այդ դեպքում կունենանք ատենախոսությունների համեմատաբար բարձր որակ»:
Ըստ Կարեն Թռչունյանի՝ մեր երկրում կան գիտությունների բարձրակարգ թեկնածուներ և դոկտորներ, սակայն առկա է միջազգայնացման խնդիր. «Եթե ցանկանում ենք ունենալ որակյալ կադրեր, ապա պետք է ունենանք խիստ պահանջներ, և ատենախոսություններին վերաբերող հոդվածները պետք է լինեն բավականին բարձր իմպակտ ֆակտորով: Հայաստանը ռեյտինգավորման ցուցակներում գիտական և գիտատեխնոլոգիական ինդեքսներով պետք է գրավի ավելի բարձր տեղ, քանի որ ներդրումային ընկերությունները հաշվի են առնում այդ երկրի գիտական և ինտելեկտուալ ներուժը: Եթե այն ցածր է, ապա ընկերությունը ներդրում չի անի այդ երկրում, քանի որ ուղղակի այդքան մասնագետ չկա: Ժամանակին մեր պապերը շեշտը դրել են գիտական կամ գիտատեխնոլոգիական հիմքի վրա, որի արդյունքում գիտական միտք են ձևակերպել և այն արտահանել, ստեղծվել են այդքան մեծ թվով հետազոտական և ճյուղային ինստիտուտներ: Իհարկե, մենք փոքր երկիր ենք, բայց ունենք բավականին բարձր ինտելեկտ ունեցող մարդկային կապիտալ, որը, ցավոք, օգտագործելիության տեսանկյունից ցածր է»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ պետք է 21-րդ դարին համապատասխան առաջընթաց ապահովել, զարգացնել STEM կրթությունը, որը հետագայում երկրին մեծ գումարներ կբերի:
«21-րդ դարի կրթությունը ենթադրում է, որ բուհի շրջանավարտները պետք է ունենան, այսպես ասած, 4C բաղադրիչ` նորարարություն, հաղորդակցություն, համագործակցություն և քննադատական մտածողություն: Սա պետք է դրված լինի կրթության հիմքում, որը հետագայում անպայման արդյունք է տալու, և բուհը թողարկելու է մտածող կամ տրամաբանող շրջանավարտ: 1950-60 թթ.-ի բուհը հիմնականում տեղեկատվության աղբյուր էր. հիմա այդ տեղեկատվությունը հասանելի է համացանցում, հետևաբար տրամաբանությունը պետք է փոխվի: Դասախոսը պետք է ոչ թե այդ տեղեկատվությունը փոխանցի, այլ այն վերլուծի և այդ վերլուծությունը փոխանցի ուսանողին: Միայն այդ դեպքում կկարողանանք ձևավորել որակյալ աստիճանավորման համակարգ»,- վստահեցրել է Կարեն Թռչունյանը:
Աշխատաժողովն ամփոփվել է համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումներով։
Նշենք, որ ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը: Ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագրի նպատակներից է նաև խթանել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմանը։
Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում՝ 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատություններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան