Մարտի 4-ին մեկնարկել է Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի կողմից հավատարմագրված «Տրանսֆորմացիոն քոուչինգի արվեստն ու գիտությունը» ծրագրի երկրորդ փուլի ավարտական եռօրյա դասընթացը: Միջազգային արդիական միտում է քոուչինգի մեծ տարածումը նաև կրթության ոլորտում. քոուչինգ տեխնիկաների կիրառման միջոցով բարձրանում է ուսուցանողների աշխատանքի արդյունավետությունը:
«Տրանսֆորմացիոն քոուչինգի արվեստն ու գիտությունը» ծրագրի երկրորդ փուլի դասընթացի բացմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով հանդես է եկել բացման խոսքով:
«Ուրախ եմ, որ Հայաստանում ևս սկսում է տարածում գտնել քոուչինգը, որը հատկապես կարևորվում է կրթության ոլորտում: Քոուչինգային տարբեր մոտեցումներ ու մեթոդներ օգտակար կարող են լինել ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության դաշտերում, քանի որ օգնում են բացահայտել սովորողների ներուժը, այն ծառայեցնել ինքնազարգացմանը և միտված են ավելի որակյալ, սովորողակենտրոն և արդյունավետ կրթություն ապահովելուն: Վստահ եմ, որ կրթական ոլորտի ներկայացուցիչները բարձր որակավորված դասընթացից հետո իրենց գիտելիքները, հմտություններն ու քոուչինգ սկզբունքներն արդյունավետորեն կկիրառեն աշխատանքում»,- նշել է ԿԳՄՍ փոխնախարարը՝ հավելելով, որ քոուչինգի հետագա զարգացման համար կարևոր է Հայաստանում միջազգային ճանաչում ունեցող քոուչինգի կենտրոնի առկայությունը:
Քոուչը գործընկեր է, ով օգնում և աջակցում է որոշումների կայացման ու դրանց իրականացման գործընթացում: Որակավորված քոուչ դառնալու համար հարկավոր և պարտադիր են Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից հավատարմագրված դասընթացները: Այժմ Հայաստանում գործում է ICF-ի կողմից հավատարմագրված Erickson Internatioanl Coaching դպրոցի հայաստանյան ներկայացուցչությունը՝ Erickson Armenia-ն:
Հայաստանում Erickson International-ի պաշտոնական ներկայացուցիչ, որակավորված քոուչ (PCC), կառավարման որակավորված խորհրդատու Նանա Հովհաննիսյանը նշել է, որ քոուչինգն իր մեծ դերն ունի բոլոր ոլորտներում. «Վերջին շրջանում այն արագորեն տարածվում է նաև կրթության ոլորտում, քանի որ փորձը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է դառնում աշխատանքը: Ուրախ եմ, որ կրթական դաշտում քոուչինգը կարևորվում է պետական մակարդակով»։
ICF-ի կողմից որակավորված (MCC) քոուչ, Erickson International-ի մասթեր-թրեյներ Օլգա Բատում Ֆետիսովան էլ հավելել է, որ ուսուցիչների կողմից քոուչինգի կիրառման արդյունքում սովորողները սկսում են գիտակցել ուսման գործընթացի նկատմամբ իրենց պատասխանատվությունը և ունենում են առաջ գնալու իրենց մոտիվացիան. «Հետաքրքիր է՝ քոուչն աշխատում է դասավանդողի հետ, իսկ արդյունքում բարձրանում է սովորողի առաջադիմությունը: Դասավանդողներն օրինակ են երեխաների համար: Այս առումով անհրաժեշտ է, որպեսզի նրանք նախ հասկանան իրենց դերն ու կարևորությունը կրթության գործընթացում և իրենց միջավայրը դիտարկեն ավելին, քան պարզապես դպրոց կամ բուհ: Մյուս կողմից էլ դասավանդողի կողմից կիրառվող քոուչինգ մեթոդներն օգնում են բացահայտել յուրաքանչյուր սովորողի հնարավորություններն ու ներուժը, զարգացնել ուժեղ ու մրցունակ կողմերը և սովորողների շրջանում ձևավորել հաջողելու մտածելակերպ»:
Նշենք, որ Erickson Armenia-ի դասընթացի առաջին փուլը տեղի էր ունեցել 2020 թվականի սեպտեմբերին: Ծրագիրն ավարտողները ստանում են ERICKSON-ի որակավորում, ինչպես նաև կարող են դիմել Քոուչինգի միջազգային ֆեդերացիա՝ ACC (Associate certified coach) հավատարմագրում ստանալու նպատակով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց