Գավառի ավագ դպրոցում շարունակվում են մասնագիտական կողմնորոշմանը նվիրված տեղեկետվական հանդիպումները: Այս անգամ մեր հյուրերը Գ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղից էին: Տնտեսագիտական գիտությունների ամբիոնի դոցենտ Ռ. Ա. Մանուկյանը ներկայացրեց իրենց մեծ պահանջարկ վայելող քոլեջի և համալսարանի աշխատանքի ուղղությունները, բաժինները, առանձնահատկություններն ու առաջնահերթությունները:
Մեծ ոգևորություն առաջացրին ռուսերենին չտիրապետող դիմորդների համար անվճար 6-ամսյա հատուկ ծրագրի առկայությունը և ՌԴ պետական դիպլոմ ստանալու հեռանկարը, ինչպես նաև բերված բազմաթիվ օրինակները բուհի շրջանավարտների աշխատաշուկայում պահանջված լինեիու մասին:
Դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ա.Բաբասյան