ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

DOI թվային օբյեկտների նույնականացման համակարգ՝ Հայաստանի ազգային գրադարանում

Մարտի 3, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային գրադարանի և «Publishers International Linking Association, Inc.» (PILA) ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ PILA-ի պաշտոնական գրանցված կազմակերպությունը մատուցելու է CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգին միանալու ծառայություններ։ Դա հնարավորություն է տալու թվային օբյեկտի նույնականացման (Digital Object Identification՝ DOI) միջոցով ապահովել համաշխարհային գիտական հրապարակումների խաչաձև կապը։

DOI-ն թվային միջավայրում օբյեկտների նույնականացման համակարգ է, որն ապահովում է նյութերի նույնականացման, բովանդակության և մետատվյալների կառավարման գործընթացը և մեծապես հեշտացնում է գիտական նյութերի որոնումն ու մեջբերումը:

DOI-ը վեբ կայքի համապատասխան էջի նույնականացուցիչ է, որը հնարավոր չէ փոխել կամ ջնջել: Կայքը կարող է ջնջվել, դրա բովանդակությունը կարող է փոխվել, բայց էջը, որին նշանակվել է DOI համարանիշ, մնում է անփոփոխ: DOI-ի նշանակումը դրականորեն է ազդում հեղինակի կամ հրատարակչի հեղինակության վրա, քանի որ ստանալով DOI նույնականացուցիչ՝ նյութը կարող է տեղադրվել աշխարհի առաջատար գիտական մատենագիտական շտեմարաններում` Scopus, Web of Science և այլն:

Բացի դրանից՝ եթե DOI ստացած հոդվածը մեջբերվում է նշված շտեմարաններում ընդգրկված որևէ ամսագրի կողմից, այն նույնպես մուտքագրվում է այդ շտեմարաններում, ինչն էապես մեծացնում է դրա նշանակությունը: DOI համարանիշի տրամադրումն ապահովում է մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…