Դուալ համակարգի ներդրման արդյունքում ՀՀ նախնական և միջին մասնագիտական մի շարք ուսումնական հաստատություններում «Գինեգործություն» մասնագիտության շրջանակում ուսանողներն արտադրամաս-լսարաններում պատրաստում են գինի: Դուալ համակարգի ներդրումը ենթադրում է ուսումնական գործընթացին զուգահեռ աշխատանքի վրա հիմնված ուսուցում գործատուի մոտ. այդ ընթացքում ուսանողը քոլեջում ձեռք բերած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն է ունենում: Հայաստանում պիլոտավորվող այս համակարգը նպաստում է շրջանավարտների մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացմանը՝ ապահովելով նրանց մրցունակությունն աշխատաշուկայում:
ԿԳՄՍՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն ասում է, որ «Եվրոպական կրթական հիմնադրամի» հետ մշակվել է «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ՆՄՄԿՈՒ հաստատություններին կից առևտրային կազմակերպության ստեղծման և գործունեության իրականացան գնահատման հայեցակարգ», որի շրջանակում իրականացվելու է փորձնական ծրագիր:
«Քանի որ պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք չունեն իրականացնել որոշակի ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իսկ դրա հնարավորությունները բազմաթիվ ուսումնական հաստատություններ ունեն, հայեցակարգի շրջանակում առաջարկելու ենք իրականացնել փորձնական ծրագիր և փոխել մի քանի ՊՈԱԿ-ների իրավական կարգավիճակը՝ դրանք դարձնելով հիմնադրամ, որպեսզի վերջիններս ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու լայն հնարավորություն ունենան: Դա վերաբերում է քոլեջի և ուսումնարանի ուսանողների աշխատանքների վաճառքին, որոշակի ծառայությունների մատուցմանը և դրանից ստացված եկամուտն արտաբյուջե մտցնելուն ու կանոնադրային նպատակների համար օգտագործելուն»,- նշում է Արտակ Աղբալյանը՝ տեղեկացնելով, որ հայեցակարգի հաստատման հարցն առաջիկայում կմտնի ՄԿՈՒ Զարգացման ազգային խորհրդի նիստի օրակարգ և հավանության արժանանալուց հետո այդ ծրագիրն իրականացնելու հնարավորություն կլինի:
2007-2008 թթ. Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջում ներդրվել է «Գինեգործություն» մասնագիտությունը, որի արդյունքում արդեն այսօր հենց քոլեջի արտադրամաս-լսարանում ուսանողները պատրաստում են գինի: Արտադրամասը քոլեջին տրամադրել է «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամը: Ուսումնական հաստատությունում Գերմանական միջազգային համագործակցության միության (GIZ) աջակցությամբ ներդրվել է դուալ համակարգը, որն ուսումը և պրակտիկան համատեղելու հնարավորություն է տալիս՝ այդպիսով կրթական գործընթացը դարձնելով առավել հետաքրքիր ու արդյունավետ:
«Մեր ուսանողներն այսօր աշխատում են «Գետափ» գինու գործարանում և «Տրինիտի» ընկերությունում: Քոլեջի կարիերայի կենտրոնը, որն արդեն 10 տարի գործում է, փաստում է, որ մեր շրջանավարտների 70 տոկոսն ընդունվում է աշխատանքի, որից 25-35 տոկոսը՝ իրենց մասնագիտությամբ: Նրանց մի մասն աշխատանքի է անցնում հենց մարզի գինու գործարաններում»,- ասում է քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը:
Քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Կարենը պատմում է, որ դուալ համակարգն ուսանողին խաղողի բերքահավաքի և գինու արտադրության ողջ գործընթացին մասնակցելու հնարավորություն է ընձեռել. «Քանի որ դուալի շնորհիվ ուսման 70 տոկոսն անցնում ենք գործատուի մոտ, մեր գիտելիքներն առավելագույնս օգտագործում ենք հենց պրակտիկայում: 2018 թվականին բերքահավաքն ամբողջությամբ արել ենք մեր ձեռքերով՝ օգտագործելով խաղողի արենի տեսակը՝ հայկական էնդեմիկ սորտը, և ստացել կարմիր դառը գինի: Այն պահել ենք չժանգոտող տարաներում և փայտե տակառում հնեցրել մոտ մեկ տարի: Այսինքն՝ մենք մասնակցել ենք գինու արտադրության ողջ գործընթացին՝ խմորման, հնեցման և շշալցման, ընդհուպ մինչև համտեսի լիարժեք պատրաստ լինելը»:
Արարատի պետական քոլեջում ևս «Գինեգործություն» մասնագիտությունը պահանջված է և արդիական, այդ թվում` պայմանավորված տարածաշրջանում գինու գործարանների առկայությամբ: Ուսանողները սկզբում արտադրել են սպիտակ գինի՝ «Անուշա», որի անվանումը կապված է «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի հետ, որը քոլեջին նվիրաբերել է գինու արտադրամասը: Քոլեջի գինեգործության լաբորատորիայում իրականացվել է կարճաժամկետ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցում: 4-րդ կուրսի ուսանող Հասմիկը պատմում է, որ վարպետ Տիգրան Գևորգյանի հետ արտադրել են նաև կարմիր գինի՝ դառը, քաղցր և կիսաքաղցր: Այն Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Վորլդ Վիժն Հայաստան» և «Գլոբալ զարգացումներ հիմնադրամի» նվիրաբերած լաբորատորիայում արտադրվել և շշալցվել է Արարատյան հարթավայրի լավագույն այգիներից ընտրված «Հաղթանակ» խաղողի սորտից։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան