ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սպորտլանդիա Գավառի ավագ դպրոցում

Դեկտեմբերի 1, 2016
Դպրոցական անցուդարձ

Գավառի ավագ դպրոցի մարզադահլիճում ֆիզկուլտուրայի բազմավաստակ ուսուցիչ Վահան Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվեց սպորտլանդիա 10-րդ դասարանների «Հեպարդ» և «Պեգաս» թիմերի միջև: Ձևավորված թիմերում արդեն իսկ նախապատրաստական փուլում մեծ էր ոգևորությունը: Դասղեկների հետ միասին նրանք ապահովեցին մրցույթի տեղեկատվական և գեղարվեստական մասերը:

Լարված պայքար, երկրպագուների ջերմ աջակցություն` էլ ինչ է պետք, որ սպորտային տոնը  կայանա: Լավագույն մասնակցության համար թիմերը դպրոցի կողմից արժանացան պատվոգրերի, World Vision Հայաստան Գավառի տարածքային գրասենյակի կողմից` նվերների:  Հաղթող «Հեպարդ» թիմն էլ ստացավ իր նվաճած փոխանցիկ գավաթը:

                                                                                

                                                                                Դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ա. Բաբասյան