2021 թվականին Հայաստանում նշվում է ատոմային ոլորտի 55-ամյակը։ Այդ կապակցությամբ հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ» պետկորպորացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Երևանում և Գյումրիում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնների հետ կազմակերպել են «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները` պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչներ, անկախ տարիքից, մասնագիտությունից և հետաքրքրություններից: Աշխատանքները կարելի է նկարահանել թվային կամ ժապավենային լուսանկարչական սարքով, սմարթֆոնով, դրոնով կամ այլ սարքավորումներով: Ֆոտոմրցույթին մասնակցելու համար պետք է աշխատանք ներկայացնել հետևյալ թեմաներից որևէ մեկով.
«Իմ երկրի ատոմային էներգիան». լուսանկարներ, որոնք արտացոլում են բնության և հանրության փոխհարաբերություններն ատոմային էներգետիկայի հետ:
«Հայաստանի կյանքի էներգիան». Հայաստանի գլխավոր հարստությունը՝ մարդկանց ներկայացնող ֆոտոպատմություններ: Լուսանկարի հերոսները կարող են լինել մարզիկներ, արվեստագետներ, գիտնականներ և այլն:
«Հայաստանի էկոլոգիան և բնությունը». լուսանկարներ, որոնք արտացոլում են Հայաստանի բնության բացառիկ գեղեցկությունն ու բազմազանությունը, միևնույն ժամանակ դրա փխրունությունն ու խոցելիությունը:
«Հայաստանի ատոմային էներգետիկայի պատմությունը»՝ արխիվային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Հայաստանում առաջին ատոմակայանը, մարդկանց, ովքեր այդ ժամանակ աշխատում էին ատոմակայանում:
Աշխատանքներն անհրաժեշտ է մինչև մարտի 21-ն ուղարկել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/3KTSeZoW3qK2Axfy5: Հաղթողները հայտնի կդառնան ապրիլին: Հայտարարված է 6 մրցանակ, լավագույն աշխատանքների հեղինակները կստանան պատվոգրեր և նվերների հավաստագրեր: Ֆոտոմրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Lookaround Armenia՝ «Ռոսատոմ» պետկորպորացիայի կրթական նախագծի մրցութային էջ՝ հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/events/771726410106951:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանի խոսքով՝ մրցույթը հնարավորություն է տալիս նորովի տեսնել Հայաստանն ու ատոմային ոլորտը. «Դպրոցականներին, բուհերի տեխնիկական, գեղարվեստական և այլ մասնագիտությունների ուսանողներին, լուսանկարչական ստուդիաների սովորողներին, լրագրողներին և ֆոտոթղթակիցներին, բոլոր նրանց, ովքեր պարզապես սիրում են լուսանկարել, հրավիրում ենք մասնակցել մրցույթին: Համոզված եմ, որ ֆոտոմրցույթի շնորհիվ կբացահայտենք նոր տաղանդներ, իսկ ներկայացված լուսանկարները թույլ կտան նորովի նայել Հայաստանին և ատոմային ոլորտին»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց