ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս Արմավիրի հ.8 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 1, 2016
Դպրոցական անցուդարձ

Անգնահատելի է ժողովրդական բանահյուսության դերը աշակերտների բարոյական դաստիարակության գործում:Բանահյուսության մեջ ժողովուրդն արտացոլել է իր պատմության առավել կարևոր դեպքերը,իր դարավոր փորձն ու իմաստությունը,ձգտումներն ու իդեալները: Արմավիր մարզի, Արմավիր քաղաքի հ.8 հիմնական  դպրոցի  4ա  դասարանի դասվար  Մ.Գալստյանը  կազմակերպել էր դաս- միջոցառում՝ «Բարոյականությունը և Ժողովրդական բանահյուսությունը» խորագրով: Աշակերտները ներկայացրեցին «Աղվեսն ու իր սանիկները» առակը, որը դատապարտում էր ագահությունն ու անհամերաշխությունը: «Ով աշխատի,նա կուտի»  հեքիաթով  դատապարտեցին ծուլությունը, ծնողին չհարգելն ու հալածելը,գովաբանեցին աշխատասիրությունը,հասկացան,որ ամեն ազնիվ ու լավ բան ստեղծվում է աշխատանքով: Ներկայացվեց՝ «Սասունցի Դավիթ» էպոսից մեկ հատված: Փաստեցին,որ հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները,խոհերն ու զգացումները մարմնավորված են Դավթի կերպարի մեջ: Դավիթը հայրենասիրության,մարդասիրության,  ազնվության ու բարության փայլուն օրինակ է: Երեխաները մեծ խանդավառությամբ մասնակցեցին  այդ միջոցառմանը: Ուսուցչի և աշակերտների աշխատանքը բարձր գնահատվեց հանդիսատեսի կողմից: