ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Բրիտանական խորհրդի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ Բրիտանական խորհրդի անգլերենի և կրթության ծրագրի իրականացման շրջանակում համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Համագործակցության նպատակն է համակարգել Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող անգլերենի և կրթական ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքները, որոնք նպատակ ունեն նպաստել Հայաստանի կրթության բարեփոխումներին` խթանելով դասավանդման և ուսումնառության որակի բարձրացումը:
Հուշագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ պետական դպրոցների շարունակական մասնագիտական կողմնորոշման քաղաքականության և շրջանակի մշակում: Բացի դրանից՝ կողմերը կիրականացնեն «Ապագա անգլերեն. ճանապարհներ դեպի գերազանցություն» ծրագիրը, որի շրջանակում Բրիտանական խորհուրդը ֆինանսական աջակցություն կցուցաբերի 16 տարեկան երեխաների անգլերենի հմտությունները, անգլերենի ուսուցիչների լսարանային պրակտիկան և վերաբերմունքը վերլուծելու, ինչպես նաև հասկանալու համար, թե երկրի լեզվական քաղաքականությունը որքանով է ազդում վերոգրյալի վրա: Բրիտանական խորհուրդը կստանձնի նաև «Ուսուցիչների վիրտուալ աշխատանքային խմբեր (vTAG)» անվանմամբ վիրտուալ ուսուցման համայնք ստեղծելու հանձնառությունը՝ աջակցելու անգլերենի ուսուցիչներին համախոհ մասնագետների հետ կապ հաստատելու, ինչպես նաև ռեսուրսների հասանելիություն և անհատականացված առցանց ուսուցման փորձ ունենալու գործընթացներին:
Հուշագրով նախատեսված հաջորդ կետը «Անգլերենի ազդեցությունը» նախագիծն է, որի շրջանակում Բրիտանական խորհուրդը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Ավստրալիայի կրթության հետազոտությունների խորհրդի կողմից PISA մեթոդաբանության հիման վրա հետազոտության իրականացմանը:
«Կոդավորման հմտություններ. Կապակցենք ներկան ապագային» նախագծի շրջանակում Բրիտանական խորհուրդը «VEON Armenia»-ի ֆինանսական օժանդակության միջոցով կփորձարկի մի ծրագիր, որի նպատակն է կոդավորման հմտություններ դասավանդել երեք ավագ դպրոցների աշակերտներին և զարգացնել քննադատական մտածողության, որոշումների կայացման, խնդիրների լուծման, ստեղծագործականության և համագործակցության հիմնարար հմտությունները:
Նշված գործընթացներում նախարարությունը հանձնառություն է ստանձնել աջակցել Բրիտանական խորհրդին՝ համապատասխան աշխատակիցների տրամադրման, պիլոտային ավագ դպրոցների ընտրության, ծրագրերի կայունության ապահովման և հետպիլոտային փուլի ընդլայնման և այլ ուղղություններով:
ԿԳՄՍ նախարարությունը և Բրիտանական խորհրդի միջև կնքվել է նաև մեկ այլ փոխըմբռնման հուշագիր՝ «Ստեղծագործական արդյունաբերության քաղաքականության երկխոսություն» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ: Ըստ այդմ՝ Բրիտանական խորհուրդը կտրամադրի խորհրդատու, որը մշակութային ռազմավարություն մշակելու գործում կաջակցի ԿԳՄՍ նախարարությանը՝ հիմնվելով ՀՀ կառավարության, Բրիտանական խորհրդի և այլ գործընկերների կողմից արդեն իսկ ձեռնարկված աշխատանքների վրա: Ծրագրի արդյունքում ակնկալվում է մշակել մշակութային ռազմավարության նախագիծ՝ սահմանելով տեսլականը, հիմնական նպատակներն ու արդյունքները, ինչպես նաև արվեստի և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության հիմնական ուղղությունները: Նախատեսվում է նաև Կառավարության գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` ռազմավարության հիմնական ուղղություններին համապատասխանեցնելու համար, միջնաժամկետ ճգնաժամի կառավարման ծրագրի/ռազմավարության նախագծի ստեղծում՝ որպես հիմնական ռազմավարության հավելված, ինչպես նաև ժամանակակից արվեստի ոլորտում չափելի որակական արդյունքային ցուցանիշների սահմանում՝ միջազգային փորձի հիման վրա:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հոգեբանների կարծիքով խաղը երեխայի հոգեկան գործառույթների զարգացման կարևոր միջոց է: Դա ինքնաարտահայտման , ինքնակայացման, ինքնակատարելագործման, աշխարհը և իրենք իրենց ճանաչելու հրաշալի միջոց է: Նախադպրոցականից կրտսեր դպրոցական տարիքին անցման ժամանակաշրջանը հագեցած…
Երաժշտություն առարկայի դերը և կարևորությունը աշակերտների համար Ուսուցչի համար մեթոդական հոդված (filedata/fetch?id=172695&d=1773332810) Ներածություն​ «Երաժշտություն» առարկան դպրոցում հաճախ ընկալվում է որպես «հանգստի ժամ» կամ «միջոցառումներին պատրաստվելու» գործիք, մինչդեռ այն համակողմանի կրթության…
Հարգելի՛ գործընկերներ: Տարրական դասարաններում հաճախ հանդիպում ենք այն խնդրին, որ սովորողները դասի ընթացքում պասիվ են, դժվար են կենտրոնանում կամ արագ են հոգնում: Այդ պատճառով կարևոր է դասապրոցեսում կիրառել խաղային մեթոդներ,…
Հարգելի՛ գործընկերներ: Տարրական դասարաններում հաճախ հանդիպում ենք այն խնդրին, որ սովորողները դասի ընթացքում պասիվ են, դժվար են կենտրոնանում կամ արագ են հոգնում: Այդ պատճառով կարևոր է դասապրոցեսում կիրառել խաղային մեթոդներ,…
«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ Ձեզ ներկայացնել իմ հեղինակային թվային լուծումը, որը ստեղծել եմ Gemini AI տեխնոլոգիայի հիման վրա: Սա ինտերակտիվ «Բառերի ծառ» է, որը նախատեսված է 4-րդ դասարանում բարդ բառերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց