ԾՆՎԵՑ , ՈՐ ԾՆՎԵՆՔ
ԵՂԱՎ, ՈՐ ԼԻՆԵՆՔ
ԵՎ ԱՆՄԱՀԱՑԱՎ,
ՈՐ ԱՆՄԱՀԱՆԱՆՔ…
Պարույր Սևակ
Փետրվարի 20-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա Տեր - Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում «Տոն մայրենիի» խորագրով: Միջոցառումն սկսվեց «Հայոց տառեր» երգով: Այնուհետև իրար հաջորդեցին գեղեցիկ ասմունքն ու մեծերի անմահ խոսքեր… Խոսուն էին ասույթները` «Հայոց լեզուն տունն է հայուն», «Ապրեց մեր լեզուն` Ոսկեղենիկը մեր մեսրոպազուն, շողաց , հուրհրաց նա բոցի նման»: Աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրին Տիգրան Մեծի պատգամը. «Ինձանից հետո դու երկու զենքով պետք է պահես երկիրը: Այդ զենքերն են`հայոց լեզուն և հայկյան սուրը: Հիշի՛ր, տղա՛ս, դու կարող ես սուրը պատյանի մեջ դնել, վերստին հանել: Կոտրվելու դեպքում նորը կռել: Սակայն , եթե սխալվես ու հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ստեղծել նորը: Ամեն ինչ կարելի Է կառուցել, վերագտնել բոլոր կորուստները, բայց եթե կորցնես մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծաց, և Հայքը համայն, և ապագան մեր Հայկյան երկրի»: 8-րդԱ դասարանի աշակերտուհիներ Անահիտ Տեր-Գրիգորյանի և Էլեն Հարությունյանի կատարմամբ հնչեցին «Մեր լեզուն» և «Մայրենի լեզու» երգերը:
Օրը մեզ համար տոն դարձրին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սալվինազ Սիմոնյանը, ԴԱԿ Ծովինար Կարապետյանը և ուսուցչի օգնական Շուշան Գրիգորյանը: Օրվա խորհուրդն ամբողջական դարձավ Սիլվա Կապուտիկյանի«Երդումով»`«Երդվում եմ կրել քեզ շնչո՛վս, արյունո՛վս, այրումո՛վս և ինձնով տանել –հաղորդե՜լ զավակներիս քո հավերժական կենդանությունը: «Երդվու՛մ եմ»: Միջոցառման մասնակիցներին օրվա կապակցությամբ շնորհավորեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանն ու հորդորեց սիրել, փայփայել և գեղեցկացնել մեր հազարագանձ հայոց լեզուն` հայ ժողովրդի հոգևոր հարստությունը,պահպանել մեր Ոսկեղենիկ Մայրենին և անաղարտ ավանդել սերունդներին:
Ծովինար Կարապետյան
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց