Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները մեկնել են Կիև՝ փետրվարի 25-28-ը մասնակցելու միջազգային մրցաշարի: Ուկրաինայի մայրաքաղաքում մեդալների համար պայքարելու է շուրջ 600 ըմբիշ՝ 33 երկրից:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը մրցաշարի համար ընտրել է հետևյալ կազմը՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Արմեն Մելիքյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Վարուժան Գրիգորյան (77 կգ), Արտավազդ Վարդանյան (82 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Արթուր Շահինյան (97 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ), իսկ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի որոշմամբ՝ մեր ընտրանին Կիև է մեկնել հետևյալ կազմով՝ Կարեն Զուրաբյան (57 կգ), Ռազմիկ Պապիկյան (61 կգ), Գևորգ Թադևոսյան (65 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Արման Անդրեասյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Մարզպետ Գալստյան (92 կգ), Հովհաննես Մաղաքյան (125 կգ):
Հավաքականների մարզիչները նշել են, որ Կիևում գրանցված արդյունքները հաշվի են առնելու Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերի մասնակիցներին ընտրելիս:
«Ծաղկաձորում և «Օլիմպավանում» անցկացրած ուսումնամարզական հավաքները լիովին ծառայել են իրենց նպատակին: Աստիճանաբար վերադարձնում ենք այն մարզավիճակը, որն ըմբիշներն ունեին կորոնավիրուսից առաջ, մնացածը «գորգը ցույց կտա»: Տղաներից ոմանք տևական ժամանակ միջազգային մրցումների չեն մասնակցել. սա հիանալի առիթ է փորձի պակասը լրացնելու և վարկանիշային մրցաշարերից առաջ իրավիճակը գնահատելու տեսանկյունից»,- ասել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի խոսքով՝ Կիևի միջազգային մրցաշարից առաջ Բուլղարիայի ընտրանու հետ անցկացրած համատեղ հավաքը դրական է ազդել հայ ըմբիշների մարզավիճակի վրա. «Բուլղարիայի հավաքականը ժամանել էր Հայաստան, «Օլիմպավանում» համատեղ հավաք անցկացրինք: Նմանօրինակ հավաքները չեն կարող իրենց դրական ազդեցությունը չունենալ. մեկ բան է՝ թիմակցիդ հետ մարզվելը, մեկ այլ՝ օտարերկրացու: Կիևի մրցաշարը թույլ կտա հասկանալ՝ հատկապես որ ուղղությամբ շարունակել աշխատանքը, քանի որ առջևում վարկանիշային մրցաշարերն են»:
Հավելենք, որ Կիևի ստուգատեսից հետո Օլիմպիական խաղերի համար առաջին վարկանիշային մրցաշարը մարտի 18-21-ը կայանալու է Բուդապեշտում: Այժմ հայ ըմբիշներից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն միայն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց