Մասնագիտությամբ միջուկային ռեակտորների ֆիզիկոս, իսկ էությամբ գրքասեր Համլետ Մուրադյանը գտել է ֆիզիկայի և գրականության հատման կետը. «Ֆիզիկան քեզ օգնում է, որ կյանքին նայես բաց աչքերով, նույն կերպ մտնում ես նաև գրականություն՝ անպաթոս և հստակորեն տեսնելով ու վերլուծելով դեպքերն ու իրադարձությունները»:
Համլետի ընտանիքում մայրը մաթեմատիկայի ուսուցչուհի է, հայրը՝ ֆիզիկոս. ճշգրիտ գիտության նկատմամբ անտարբեր չի մնացել նաև որդին: 2010 թ.-ին ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, սակայն խոստովանում է, որ իրեն հետաքրքրել են նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ծրագրավորումն ու հաշվողական տեխնիկան. «Ես էությամբ նստակյաց եմ, սիրում եմ աշխատել համակարգչով, առցանց հարթակում, թվային աշխարհն ինձ շատ է դուր գալիս»:
Վերհիշելով համալսարանական տարիները՝ Համլետը նշում է, որ ֆիզիկան շատ գրավիչ մասնագիտություն է, որտեղ ուսումնասիրվում է կյանքն իր ամբողջ բջիջներով, և ֆակուլտետում ուսումնառության գործնական հնարավորությունները որքան շատ լինեն, այնքան՝ լավ:
Չնայած ընտրած մասնագիտությանը, տարիների ընթացքում մասնագիտական աճին և ձեռքբերումներին՝ էությամբ հետաքրքրասեր և տպավորվող Համլետ Մուրադյանն իր գործունեությունը հրաշալիորեն համատեղում է երկու տարբեր ոլորտներում՝ ֆիզիկա և գրականություն: Շուրջ 10 տարի է՝ նա Հասմիկ Մելիքսեթյանի հետ հիմնել է Grqamol.am կայքէջը, «Գրքամոլ» ընթերցողական ակումբը, ունեն նաև համանուն հրատարակչություն, որը նոր է սկսել իր գործունեությունը:
«Ֆիզիկոսների աշխարհայացքն այնքան լայն է, որ չեն կարող միայն ֆիզիկայով կյանքը ճանաչել: Նրանք անպայման անցնում են արվեստի միջով, որպեսզի կյանքն ավելի համակողմանի բացահայտեն: Ֆիզիկան ինքնին ամբողջ կյանքն է. բնական երևույթները, մեխանիկական շարժումը, կյանքի կառուցվածքը ֆիզիկա է, գրականությունն էլ կյանքի կարևոր մասն է»,- իր մասնագիտությունն է նկարագրում Համլետը՝ ընդգծելով, որ ֆիզիկոսներին բնորոշ վերլուծական մտածողությունն օգնում է նույն կերպ մոտենալ նաև գրականությանը:
20 տարուց ավելի է, ինչ Համլետի հայրն աշխատում է Մեծամորի ատոմակայանում: «Ես այնքան էի լսել այդ միջավայրի ու աշխատանքի, գրաֆիկի մասին, որ ինձ էլ սկսեց հետաքրքրել»,- պատմում է Համլետը:
Ատոմակայանում սկսել է աշխատել 2014 թ.-ից: Եղել է ավագ օպերատոր, մեխանիկայի ավագ ինժեներ, այժմ ռեակտորի օպերատորի փորձնակ է:
«Երկու տարի է՝ սովորում եմ որպես փորձնակ, որ դառնամ ռեակտորի օպերատոր: Դա նշանակում է, որ «կոճակների սենյակում» եմ աշխատելու, այնտեղ, որ հեռուստացույցով ենք տեսնում»,- ծիծաղով պատմում է մեր հերոսը:
Աշխատանքային գործունեությունը սկսելով ատոմակայանից, ինչպես ինքն է բնորոշում, տրվել է հոսքին ու փուլ-փուլ քննություններ հանձնելով՝ հասել է որոշակի ձեռքբերումների, որոնք առավել պարտավորեցնող են: Համլետը վստահ է, որ իր մասնագիտությամբ պետք է աշխատեն միայն այն մարդիկ, որոնք կսիրեն այդ աշխարհը, սարքավորումները, ու թեև բարձր աշխատավարձով, բայց կրկնակի, եռակի բարձր պատասխանատվությամբ կիրականացնեն աշխատանքը:
«Ռեակտորի անվտանգությունն ապահովում է ատոմակայանի հուսալի աշխատանքը, որն էլ իր հերթին ապահովում է հոսանքի շարունակական արտադրումը»,- իր աշխատանքի մանրամասներն է նկարագրում Համլետը՝ հավելելով, որ առաջընթաց ունենալու համար պետք է համբերատար և ջանասեր լինել։
Ինչպես ներկայացնում է Համլետը, մասնագիտությամբ աշխատելը ոչ միայն չի խանգարում, այլև նպաստում է նրա՝ գրականության նկատմամբ հակումների զարգացմանը: Դրա վառ ապացույցը Grqamol.am կայքէջը կատարելագործելու շարունակական աշխատանքներն են, ընթերցողների շրջանում «Գրքամոլ» ակումբի նկատմամբ օր օրի աճող հետաքրքրությունը:
«Ֆիզիկան այն ոլորտն է, որտեղ ես ինձ կայուն եմ զգում, իսկ գրականությունն ու «Գրքամոլ»-ն էներգիայի իմ աղբյուրներն են: Այս երկու թվացյալ ծայրահեղ ոլորտները հրաշալի փոխլրացնում են իրար»,- եզրափակում է Համլետը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց