ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկ տարվա դադարից հետո հայ մարմնամարզուհիները մասնակցել են միջազգային մրցաշարի

Փետրվարի 22, 2021
Սպորտային լուրեր

Փետրվարի 19-21-ը կայացել է գեղարվեստական մարմնամարզության Մոսկվայի Գրան-պրին, որին մասնակցել է շուրջ 20 երկրի ներկայացուցիչ: Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացրել են Սիլվա Սարգսյանը, Միլենա Ասիրյանը և Անժելիկա Կարախանյանը:

Մեծահասակների բազմամարտում 23 մարմնամարզուհիների պայքարում Սիլվա Սարգսյանը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը (73.20 միավոր): Միլենա Ասիրյանը և Անժելիկա Կարախանյանը մասնակցել են կրտսեր տարիքի մարմնամարզուհիների մրցաշարին: Բազմամարտում 15 մասնակիցների պայքարում Միլենան 72.20 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Անժելիկան գրանցել է 11-րդ արդյունքը՝ 63.05 միավոր:

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանն աղջիկների ելույթներից գոհ է. «Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աղջիկները մեկ տարի որևէ մրցաշարի չէին մասնակցել և կանոնավոր չէին մարզվել, ելույթները լավ եմ գնահատում: Մրցաշարին պետք է մասնակցեր Յուլյա Վոդոպյանովան, սակայն նա մի քանի օր առաջ մեջքի վնասվածք ստացավ, և փոխարենը ելույթ ունեցավ Սիլվա Սարգսյանը: Վերջինս երկու մարզագործիքով՝ ժապավենով և օղակով, շատ լավ հանդես եկավ, իսկ մյուս վարժություններում կային թերություններ: Միլենան և Անժելիկան ևս լավ ելույթներ ունեցան: Վերջին անգամ անցյալ տարի կրկին այս մրցաշարին էինք մասնակցել»:

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ Մոսկվայի Գրան-պրին լավ առիթ էր հնարավորությունները գնահատելու և առաջիկա Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերին պատրաստվելու համար. «Առաջիկայում նախանշված են Աշխարհի գավաթի խաղարկության 4 փուլերը, որոնք վարկանիշային են Օլիմպիական խաղերի համար: Դրանցից մեկը կայանալու է Բաքվում, և մենք չենք մասնակցելու: Առաջին փուլը մարտի 26-28-ը կայանալու է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հույս ունեմ՝ Յուլյա Վոդոպյանովան կհասցնի ապաքինվել: Մեր մարզումները չենք դադարեցնի, սակայն չի բացառվում՝ մրցաշարերը կրկին չեղարկվեն, քանի որ տղաների մրցումներն արդեն իսկ չեղարկվել են»:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…