Կապանի հ.13 հիմնական դպրոցի 6-րդ ա դասարանի անգլերենի դաս-հանդեսն անցկացվեց գրադարանում. Ուսուցիչ Լարիսա Ղազարյան, գրադարանավար Լարիսա Պետրոսյան
Դասի թեման. «Հեքիաթների աշխարհում»
Դասի նպատակն էր առակ-հեքիաթների հիման վրա զարգացնել աշակերտների հաղորդակցական ունակությունները, ամրապնդել վարքի տարբեր մոդելները, հնարավորություն տալ արտահայտվելու անգլերենով: Գրադարանում ստեղծվել էր ջերմ հեքիաթային միջավայր: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք հավաքվել են մի հետաքրքիր հեքիաթում, գիտեին տեքստի բովանդակությունը, իսկ բառապաշարն ու լեզվական կառուցվածքներն էլ խորթ չէին, մնում էր միայն նույնը ասել անգլերենով, որն այնքան էլ մեծ դժվարություն չէր պահանջում: Դասը նպաստեց աշակերտների միջանձնային հաղորդակցության հմտությունների զարգացմանը: Միջոցառման ավարտին աշակերտները դպրոցի գրադարանին նվիրեցին հայերեն և անգլերեն գրքեր:
ՄԿԱ-գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց