Այսօր` փետրվարի 19-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 3-րդ «բ» դասարանում տոն էր` վաղուց սպասված:
Ամենայն Հայոց Թամադան միայն կարող էր լինել մեծ լռության խռովարկուն և կտրել դարի արգելքների ժապավենն ու ասեր` երազի մեջ երջանիկ, հաշտ ու խաղաղ մարդկություն…
Դասարանի օդը թանձրացել էր ազգային երանգներով ծանրացել էր Մեծ Հայի թանկ արժեքներով:
Փորձառու և շնորհաշատ դասվար Արևիկ Հայրապետյանը սաների միջոցով ներկայացրեց այնպիսի Թումանյան, որը չափորոշիչ է սերնդի դաստիարակության, որի հուշումներն ու քողարկված մտքերը հղումներ են հենց ժամանակին ու իրականությանը:
Դաս-հանդեսին ներկա էին դպրոցի տնօրենության անդամները, ովքեր միջոցառման վերջում երրորդցիներին, որպես օրվա խորհուրդ, գրքեր նվիրեցին:
Կապանի N 5 հիմնական դպրոց