ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենիի բաց դաս Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցում

Նոյեմբերի 30, 2016
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի 5-րդ «ա», դասարանում անցկացված բաց դասի թեման Անդերսենի «Սոխակը» հեքիաթն էր: Դասասենյակը կահավորված էր պաստառներով, աշակերտների կատարած նկարազարդումներով: Ուսուցչուհին` Գ. Թումանյանը, աշակերտներին ներգրավելով աշխույժ զրույցի մեջ, համագործակցային մեթոդների միջոցով բացահայտեց հեքիաթի բարոյական ըմբռնումները, տոգորեց ճշմարիտ ու վեհ գաղափարներով: Երեխաները խոսեցին չարի ու բարու, պայքարի ու հաղթանակի, երախտագիտության ու երախտամոռության, գեղեցկի ու տգեղի մասին: Նրանք հավատում են բարի լույսին, բարու հաղթանակին, իսկ բարու հաղթանակը մեզ շնորհում է հավատ, որ իրական կյանքում մեր լավագույն գործերը արժանվույն կգնահատվեն: Դասի ավարտին նրանք շնորհակալական խոսքեր հղեցին իրենց սիրելի մարդկանց` ծնողներին, ուսուցիչներին, զինվորիներին: