ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՖԿՍՊԻ-ի թիմը՝ Գ. Կասպարովի անվան շախմատի հիմնադրամի համալսարանական գավաթի երկրորդ մրցանակակիր

Փետրվարի 17, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները մասնակցել են Գարի Կասպարովի անվան շախմատի հիմնադրամի համալսարանական գավաթի խաղարկությունը՝ դառնալով մրցանակակիր։

Գավաթի խաղարկությանը մասնակցել են 2200 և բարձր, մինչև 2200, և մինչև 1800 վարկանիշներով 125 թիմեր՝ (4 մասնակից և 1 պահեստային)` աշխարհի տարբեր համալսարաններից: ՀՖԿՍՊԻ ներկայացուցչական խմբերը, հանդես գալով մինչև 2200 և 1800 վարկանիշային մրցումներում, մրցանակակիր են դարձել մինչև 2200-ում՝ հաղթող Լվովի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմին զիջելով ընդամենը կես միավորով:

ՀՖԿՍՊԻ թիմից մասնակցել և լավագույն արդյունքներ են ցույց տվել հետևյալ ուսանողները.

  • Ազարյան Տիգրան (9 հնարավորից 7.5 միավոր) – հեռակա, 5-րդ կուրս
  • Մանուկյան Արտյոմ ( 9 հնարավորից 7 միավոր) – հեռակա, 2-րդ կուրս
  • Ավետիսյան Մարիամ (9 հնարավորից 6 միավոր) – առկա, 4-րդ կուրս
  • Ղևոնդյան Արման (9 հնարավորից 5.5 միավոր) – առկա, 1-ին կուրս

ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը հանդիպել է մրցանակակիր ուսանողների հետ, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ` մաղթելով շարունակական մեծ ձեռքբերումներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…