ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միհր» ստեղծագործողների միությունը իրականացրել է «Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ «Նորարար» կատարողական արվեստի հարթակի ստեղծմամբ: Հարթակը ներառում է երեք ոլորտ՝ պար, երաժշտություն, գրականություն (խոսք):
Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ ծրագիրն իրականացվել է առցանց։ Յուրաքանչյուր ժանրի համար տեղի է ունեցել առցանց հանդիպում, որի ժամանակ երիտասարդ սկսնակ (և ոչ միայն) ստեղծագործողներին հնարավորություն է ընձեռվել ելույթներ ունենալ: Հիմնական հեռարձակման հարթակը՝ որպես հանդիպման և ստեղծագործելու վայր, եղել է Ժամանակակից արվեստի թանգարանը:
Ծրագրի նպատակն է բացահայտել և աջակցել անկախ ստեղծագործող անձանց, կազմակերպություններին, զարգացնել նրանց ստեղծագործական ունակություններն ու ինքնադրսևորման պայմանները, ստեղծել նրանց միջև համագործակցության հեռանկարներ, ապահովել երիտասարդության շրջանում մշակութային միջոցառումների ակտիվությունը, սերտացնել փորձագետների և երիտասարդ սերնդի միջև կապը՝ մասնագիտական ուղղորդման հնարավորությամբ:
Ծրագրի մասնակից երիտասարդները, բացի իրենց տաղանդն ու ներուժը ներկայացնելու, ինքնարտահայտվելու հնարավորությունից, ստացել են նաև խորհրդատվական աջակցություն փորձագետների կողմից։ Փորձագետների մասնագիտական թիմը ձևավորվել է ըստ ժանրային առանձնահատկությունների: Թիմում հիմնականում երիտասարդներ են, որոնք վարում են ակտիվ ստեղծագործական գործունեություն իրենց ոլորտում։ Նրանց ուղղորդումները հիմնականում միտված են ստեղծագործական, ուսումնական ծրագրերին, դրանց դիմելու առանձնահատկություններին: Հանդիպումները նպաստել են երիտասարդ ստեղծագործողների՝ կայացման և ստեղծագործական գործունեության զարգացման հարցում հուզող թեմաների և խնդիրների վերհանմանն ու լուծումներ գտնելուն:
Ծրագրի ավարտին յուրաքանչյուր ոլորտից ընտրվել է երեք լավագույն մասնակից և պատրաստվել է տեսանյութ՝ նրանց ստեղծագորածական ներկայացումներով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը խաղերի կիրառման վերաբերյալ տարրական դասարաններում:Իմ կարծիքով խաղերի կիրառումը անգլերենի դասերին ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև արդյունավետ մեթոդ է սովորողների ներգրավվածությունն ու լեզվական…
<<Փոքր խնդիրներ լուծողն իրեն նախապատրաստում է մեծ ու դժվար խնդիրների լուծմանը>>: Ս․ Սոբոլև Արդի ժամանակաշրջանում յուրաքանչյուր անձ առօրյայում շարունակ առնչվում է ֆինանսական խնդիրների հետ, որոնց թվում առավել մեծ կենսական նշանակություն…
21-րդ դարի կարևորագույն հմտություններից են համագործակցությունը, թիմային աշխատանքը և արդյունավետ հաղորդակցումը: Ստորև ներկայացնում ենք մի քանի մեթոդներ, որոնք կզարգացնեն սովորողների ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակությունները 1. «Ուրիշի կոշիկները» / Դերային խաղ…
Արդյո՞ք հայոց լեզվի դասավանդումը այսօր բավարար չափով նպաստում է սովորողների խոսքի մշակույթի և ինքնարտահայտման զարգացմանը, և ինչպե՞ս կարելի է այն բարելավել:
Տարրական դպրոցը 21-րդ դարում․ հմտությունների ձևավորում գիտելիքի փոխանցումից բացի Տարրական դպրոցը երեխայի կրթական ուղու ամենակարևոր փուլերից է: Այստեղ է ձևավորվում ոչ միայն կարդալու, գրելու և հաշվելու կարողությունը, այլև սովորելու վերաբերմունքը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց