ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աննախադեպ այցելություն

Նոյեմբերի 30, 2016
Դպրոցական անցուդարձ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ստորաբաժանումների ղեկավարները և անձամբ նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այցով եղան Կապանի N5 հիմնական դպրոցում:

Հյուրերի դպրոցի բակում ազգային երգ ու պարով պատվեցին դպրոցի 6-րդ դասարանցիները:

Աշխատակազմը ներկա գտնվեց 4-րդ ա դասարանի շախմատի դասին, 7-րդ ա դասարանի ֆիզկուլտուրայի ժամին և աշակերտները հնարավորություն ունեցան մեկ առա մեկ երկխոսություն ունենալ նախարարի հետ:

Ֆիզկուլտուրա առարկայի կարևորության դասավանդման վերահսկողության, դասերի  արդյունավետության բարձրացման նկատառումներով այցը ոգեշնչող էր:

Նախարարին և աշխատակազմին ևս գոհացրեց դպրոցի սպորտային ձեռքբերումները: