Մեկնարկել է «Գործնական մոտեցում հմտությունների կանխատեսմանը՚ թիրախավորված զբոսաշրջության և ՏՏ ոլորտներին: Վերլուծություն, կարողությունների զարգացում, գործնական կիրառում» թեմայով եռօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել է Եվրոպական կրթական հիմնադրամը՝ համագործակցելով Չեխիայի Հանրապետության Զբաղվածության և ուսուցման ազգային դիտակետի հետ: Աշխատաժողովի մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարարի անունից ողջունել է ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը: Նա շնորհակալություն է հայտնել աշխատաժողովի կազմակերպիչներին` միջոցառման մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախարարի խորհրդականը կարևորել է նման թեմայով աշխատաժողովների անցկացումը՚ ընդգծելով, որ այն բխում է աշխատաշուկայի և գործատուների պահանջներից, ինչպես նաև միտված է համապատասխան հմտությունների ուսումնասիրմանը: Ըստ Ա. Աղբալյանի՚ նման ուսումնասիրությունները հնարավորություն կտան հետագայում համապատասխան մասնագիտական կրթական քաղաքականությունը մշակելու ընթացքում առաջնորդվել դրանց արդյունքներով՚ հիմնվելով հետազոտությունների վրա: Նախարարի խորհրդականը կարևորել է աշխատաժողովի ընթացքում քննարկվելիք երկու թիրախային ուղղությունները՚ զբոսաշրջություն և ՏՏ ոլորտներ՚ ընդգծելով, որ դրանք ընդգրկված են ՀՀ կառավարության ծրագրում:
Նշենք, որ աշխատաժողովի նպատակն է աշխատաշուկայի և հմտությունների դինամիկայի ընկալման, վերլուծական կարողությունների ամրապնդման ու պահանջարկի փոփոխման դեպքում ապահովել հմտությունների համակարգի արդյունավետ արձագանք՝ շահակիցների ցանցերի ստեղծմանն ուղղված գործնական մոտեցման ներդրմամբ: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արևելյան գործընկերության 2-րդ հարթակի գործողություններին (2014-2017թթ.), որոնք նվիրված են հմտությունների կանխատեսման և համապատասխանեցման ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը: Եվրոպական կրթական հիմնադրամն աջակցում է այդ գործողություններին, որոնք նպաստում են ԱԳ 6 երկրների միջև համագործակցությանը և ներառում են գիտելիքների փոխանակման ու վերապատրաստման միջոցառումներ՝ ուղղված ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում հմտությունների պահանջարկի կանխատեսման և վերլուծության, ինչպես նաև համապատասխանեցման արդյունավետ մեխանիզմների և քաղաքականությունների մշակման նկատմամբ կիրառվող մոտեցումներին:
Այս համատեքստում Հայաստանը ցանկություն է հայտնել իրականացել նաև երկրի համար առանձնահատուկ գործողություններ՝ ԵԿՀ աջակցությամբ: Այս նախաձեռնությունն իրականացվում է 2016թ. և ունի 2 բաղադրիչ՝ նախնական վերլուծություն. երկու ոլորտների (զբոսաշրջություն և ՏՏ) վիճակագրական պատկերը՝ թիրախավորված աշխատաշուկային, բիզնեսին և կրթությանը վերաբերող համապատասխան տվյալներին և հմտությունների կանխատեսման և համապատասխանեցման կարողությունների զարգացում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան