ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով դեսպանին և պատվիրակության անդամներին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում բարեկամական Իրանի հետ հարաբերություններն առավել գործնական բնույթ են կրում` ընդլայնելով համագործակցության շրջանակը: Նրա խոսքով, հանրակրթության և բուհական ոլորտներում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությանն այժմ միանում է նաև գիտության ոլորտը` մասնավորապես նանոտեխնոլոգիաների ուղղությամբ: «Հայ գիտնականները բավականին ակտիվ են նանոտեխնոլոգիաների ասպարեզում և իրանական կողմի առաջարկը համագործակցել այս ոլորտում խիստ արդիական է: Վստահ եմ, որ առաջիկայում, երբ կհստակեցնենք գործակցության ծրագիրը` այն կընդգրկի ոչ միայն նանոտեխնոլոգիաների ոլորտը, այլ նաև գիտության այլ ճյուղեր»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ կրթության և գիտության նախարարին` ջերմ ընդունելության և ոլորտում առկա համագործակցության համար, դեսպան Սաջադին հանդես է եկել գիտության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման առաջարկով, որը դեսպանի խոսքով նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացմանը: Հայաստանի կրթության և գիտության նախարարը ևս կարևորել է նման հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը:
Սայեդ Սարքարը տեսաֆիլմի միջոցով ներկայացրել է Իրանում նանոտեխնոլոգիաների զարգացման բնագավառում կատարված աշխատանքները և Հայաստանի կրթության ոլորտի` մասնավորապես հանրակրթության հատվածի հետ համագործակցության հնարավորությունները: Տարածաշրջանում որպես այս ոլորտի զարգացման առաջատար դիրք ունեցող երկիր՝ Իրանը, ըստ պրոֆեսոր Սարքարի, պատրաստ է կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ փոխգործակցության միջոցով համատեղ ծրագրեր իրականացնել:
Նախարար Լևոն Մկրտչյանը ողջունել է նախաձեռնությունը, միաժամանակ տեղեկացնելով, որ Հայաստանը «Հորիզոն 2020»-ի ասոցացված անդամ է և լայն հնարավորություններ ունի եվրոպական տարբեր երկրների հետ համատեղ գիտական ծրագրերի իրականացման:
Հանդիպմանը ներկա ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի գիտության ներուժը և գիտության ամենատարբեր ճյուղերում համագործակցության հնարավորությունները:
Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…