ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կոնֆլիկտների կառավարման կրթությունն օրվա խնդրո առարկա

Փետրվարի 9, 2021
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 9-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի դասղեկի ժամին աշակերտներին հաղորդվեցին կոնֆլիկտների կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ:

Զրուցաշարը նախաձեռնել է դպրոցի աշակերտայկան խորհուրդը, որը՝ նախապես պատրաստված նյութերով զինված անդամներին կցել է համապատասխան դասարանների՝ դասղեկի ժամերին երեխաների հետ անկաշկանդ հաղորդակցվել: Բանախոսներ Հ. Մեսրոպյանն ու դասղեկ Ա. Աղագուլյանն օրվա զրույցը սկսեցին «կոնֆլիկտ» բառի հոմանիշների թվարկումով…

Հինգերորդցիները գնահատական տվեցին «հակասություն», «վիճաբանություն», «քաշքշուկ» երևույթներին, նշեցին դրանց առաջացման պատճառները, որոնեցին խուսանավելու ճանապարհները, ձեռք բերած գիտելիքները, կարողացան տեղայնացնել:

Անդրադարձ կատարվեց նաև առցանց կոնֆլիկտներին ու նրանց պատճառած վնասներին:

Քննարկմանը ներկա էր դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը:

                                                                                                                       

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…