Շուրջ երկու շաբաթ տևած պայքարից հետո Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարին մասնակցել է 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ, իսկ կանանց մրցաշարում պայքարն ընթացել է 10 շախմատիստուհու միջև:
Կանանց առաջին խմբի 76-րդ առաջնությունում լավագույն արդյունքը գրանցել է Արփինե Գրիգորյանը՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Աստղիկ Հակոբյանը` վաստակելով 7 միավոր, իսկ լավագույն եռյակը 6 միավորով եզրափակել է Նարե Առաքելյանը:
Տղամարդկանց առաջին խմբի 81-րդ առաջնության չեմպիոն է դարձել գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, որը 13 հնարավորից վաստակել է 9 միավոր: 8.5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, իսկ Մամիկոն Ղարիբյանը 8 միավորով եզրափակել է լավագույն եռյակը։ Մրցանակակիր շախմատիստները նվաճել են բարձրագույն խմբի ուղեգրեր։
Հավելենք, որ Բարձրագույն խմբի առաջնությունները մեկնարկելու են փետրվարի 15-ին: Կանանց բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը և Մարիամ Ավետիսյանը, իսկ տղամարդկանց մրցաշարին՝ Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Հարությունյանը և Մամիկոն Ղարիբյանը: Մրցաշարերի բացման արարողությունները կկայանան փետրվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը, իսկ առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ