ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-12-րդ դասարանների չափորոշչի նախագիծը: Չափորոշչում կատարված որակական փոփոխությունները պայմանավորված են ինչպես ռազմագիտության ոլորտում տեղի ունեցած զարգացումներով, համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակով, այնպես էլ ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ՝ անհատականից դեպի խմբային (ջոկային) պատրաստվածություն։ ՆԶՊ առարկայի ուսուցումը հավասարապես նախատեսված է թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար:
Ժամանակակից պատերազմները մեծ նշանակություն են տալիս գերճշգրիտ միջոցներին, մարտական ռոբոտներին, կապի և տեղեկատվության ժամանակակից համակարգերին, ինֆորմացիոն-հոգեբանական միջոցառումներին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ծրագիրը վերանայվել է, ավելացել են «Մոբիլ ջոկատների մասին» և «Աշխարհազորի և կամավորական ջոկատների նշանակությունը և դրանց համագործակցությունը կանոնավոր բանակի հետ» թեմաները։ «Պայքարը հակառակորդի ցածր թռչող ինքնաթիռների դեմ» թեման համալրվել է «Հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը և դրանցից պաշտպանվելը» ենթաթեմայով:
Ծրագրում ներմուծվել են նոր բաժիններ.
ՆԶՊ առարկան զարգացնում է երիտասարդների որոշակի կարողություններ ու ձևավորում հմտություններ` հստակ գործելու այնպիսի ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսիք են՝ մարտական գործողությունները կամ արտակարգ այլ իրավիճակներ: Նման պատրաստությունը, նախնական փորձի շնորհիվ ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են տալիս սովորողներին հոգեբանորեն պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին, բարդ իրադրությունում ոչ միայն պահպանել սեփական կյանքն ու առողջությունը, այլև արագ ու արդյունավետ իրականացնել մարտական կամ այլ առաջադրանքներ։ ՆԶՊ առարկայի ուսուցումը ուղղված է նաև հատուկ վարժանքներով սովորողների բարոյահոգեբանական հատկանիշների ձևավորմանն ու ուժեղացմանը (հայրենասիրություն, կարգապահություն, պատասխանատվություն, ինքնավստահություն, կոլեկտիվիզմ), որոշակի ունակությունների զարգացմանը և նոր կարողությունների առաջացմանը (ֆիզիկական ունակություններ, ֆիզիոլոգիական հատկանիշներ, հիշողության, ուշադրության կենտրոնացում ու փոխատեղում, վերլուծական մտածողություն):
Ցածր դասարաններում ավելի շատ ուշադրություն է դարձվում անհատական պատրաստությանը, իսկ բարձր դասարաններում՝ խմբային (ջոկային) պատրաստվածությանը: Կարևորվում է ջոկի անդամների փոխգործողությունը:
Դաշտային (ճամբարային) պարապմունքներ: Այս պարապմունքները հնարավորություն են տալիս իրականին մոտ պայմաններում մատուցել նյութը, ցուցադրել պահանջվող գործողությունները, իսկ սովորողներին` գործնական վարժանքներով յուրացնել թեման: Բացի երկարաժամկետ ճամբարային փորձաշրջանից, նպատակահարմար է կազմակերպել դաշտային պարապմունքներ շաբաթ կամ կիրակի օրերին՝ աշակերտների և ծնողների համաձայնությամբ, դպրոցի ղեկավարության գիտությամբ: Ճամբարային պայմանները առավել մեծ հնարավորություններ են ստեղծում պարապմունքներն անցկացնել ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին, ուսուցանել առանձին թեմաներ («Կողմնորոշում աստղերով», «Տեղաշարժ մթության մեջ», «Պահակային ծառայության անցկացում», «Քողարկված կրակատեղի պատրաստում» և այլն): Ճամբարային պատրաստության և ռազմամարզական խաղերի ընթացքում կարող են լուծվել հետևյալ խնդիրները՝ բնական միջավայրում տեսական գիտելիքների փորձնական ստուգում և ամրապնդում, հմտությունների և կարողությունների զարգացում անհատական և խմբային վարժանքներով, իրավիճակների մոդելավորում և իրական պայմաններում սովորողների խմբային համագործակցության զարգացում, հոգեբանական կայունության ապահովում, սեփական ունակությունները ճանաչելու և ինքնադրսևորվելու հնարավորություն։
«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգն» արդեն ներկայացվել է հանրային քննարկման: Ճամբարի ծրագիրը համարվում է ՆԶՊ առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը:
Շեֆ-զորամաս այցելությունը: Սա հնարավորություն է տալիս սովորողներին անմիջականորեն ծանոթանալ բանակային առօրյային, մարտական տեխնիկային, սպառազինության տեսակներին և անձնակազմի մարտական պարապմունքներին:
Արտադասարանական խմբակների կազմակերպումը։ Շատ արդյունավետ է դպրոցներում արտադասարանական «Պատանի հետախույզ», «Պատանի լեռնագնաց» և այլ խմբակների ձևավորումը, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ինտենսիվ ուսուցում և կարգապահություն։
Ներառական կրթությունը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպվում է՝ ելնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շահերից, ֆիզիկական և մտավոր ընդունակություններից ու կարողություններից:
Նախագծում կարևորվել է նաև միջառարկայական կապերի զարգացումը, ուսուցողական նյութերի պարզեցումը, արդիական ու կարևոր թեմաներ ներմուծելն ու ոչ պրոֆիլայիններից ձերբազատվելը, ինչպես նաև ավելի արդյունավետ մեթոդական մոտեցումների, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառումը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան