ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սեպտեմբերի 1-ը Գավառի ավագ դպրոցում

Սեպտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

Գունեղ և հուզիչ էր սեպտեմբերմեկյան այս առավոտը Գավառի ավագ դպրոցում ՝ ողջույնի խոսքեր, նորեկ տասներորդցիների ջերմ ընդունելություն: Հոսքերի բաժանելուց հետո աշակերտները ստացան դասղեկներից համապատասխան լոգոներ, ցանկություններով բացիկներ, որոնք կապեցին եռագույն փուչիկներին և բաց թողեցին երկինք իրականացման ակնկալիքով : 12-րդ դասարանցիներն էլ 10-րդցիներին փոխանցեցին գիտության ջահը՝ մաղթելով ջանասեր աշխատանք և խոր գիտելիքների ձեռքբերում: Հետո սկսվեց ամենահուզիչը. դպրոցի բակում ուսուցիչների, աշակերտների և ծնողներրի ներկայությամբ կատարվեց տնօրենների յուրատեսակ սերնդափոխություն: Բեմահարթակ հրավիրվեց մեր դպրոցի հիմա արդեն պատվավոր տնօրեն, բազմավաստակ մանկավարժ, ով իր բեղմնավոր աշխատանքի համար արժանացել է ԿԳ նախարարության «Լավագույն տնօրեն» ոսկե մեդալին, Մ.Խորենացու անվան շքանշանին, բազում պատվոգրերի և շնորհակալագրերի: Իսկ ամենագնահատելին այն է, որ Տ.Չիչակյանը ունի շրջանավարտների մի հոծ բանակ, որոնք դպրոցից տարել են ոչ միայն իրենց սիրելի ուսուցչի տված գիտելիքները, այլ նաև նրա մեծ հոգու սրտի լուսավոր մասնիկներից երբեք չմոռանալով նրա ուսուցանած կյանքի դասերը: Տիկին Չիչակյանը ողջունեց ներկաներին, հակիրճ ներկայացրեց դպրոցի անցած ուղին իր տնօրեն եղած 20 տարինեի ընթացքում:

Այնուհետև նա բեմ հրավիրեց նորանշանակ տնօրեն տ. Ն.Ղուլոյանին, ներկայացրեց նրան՝ իր իսկ շրջանավարտին, որպես երիտասարդ խոստումնալից ղեկավարի, մաղթեց արգասաբեր աշխատանքով ամուր պահել դպրոցը, շարունակելով լավագույն ավանդույթները նոր մոտեցումներով ավելի բարձրացնել ավագ դպրոցի հեղինակությունը: 
Ն.Ղուլոյանը մեծ երախտիքի խոսքերով դիմեց Տ.Չիչակյանին՝ իր առաջին ուսուցչին, հետո կոլեգային, տնօրենին, մի խոսքով՝ կյանքի ուսուցչին: Նոր տնօրենն ասաց, որ կփորձի անել ամեն ինչ իր ստանձնած լրջագույն գործը լավագույնս կատարելու համար: Դպրոցի աշակերտական գործուն խորհրդի նախագահ Ժ.Ղափանցյանն էլ իր խոսքում բոլոր աշակերտների անունից շնորհակալություն հայտնեց տ. Չիչակյանին հոգատարության, խստապահանջ բարության համար և շնորհավորեց տ. Ղուլոյանին նոր պաշտոնի կապակցությամբ: Վերջում նա բոլոր ներկաներին հրավիրեց ֆլեշմոբի: Գեղեցիկ ստացվեց:


    Գավառի ավագ դպրոցի ՄԿԱ գծով տնօրեն Ա.Բաբասյան

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: