ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել են ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսպլանները

Փետրվարի 4, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:

Այլընտրանքային (հեղինակային) այդ պլանները մշակել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների հիման վրա՝ հաշվի առնելով ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց պահման՝ անվտանգության, նյութակենցաղային, շենքային, ինչպես նաև այդ անձանց սոցիալ-հոգեբանական, կրթամշակութային և վարքային առանձնահատկությունները:

Ըստ այդմ՝ տվյալ հաստատությունում անձի ձևավորման, նրա սոցիալ-հոգեբանական հմտությունների և նախասիրությունների զարգացման նպատակով հատուկ մանկավարժական պարապմունքներն անցկացվում են խմբային կամ անհատական պարապմունքների ձևով՝ սովորողների կարիքներով պայմանավորված: Այդ նպատակով յուրաքանչյուր դասարանի համար կազմակերպվում է 1 (մեկ) խմբակ: Խմբակները կոմպլեկտավորվում են` ըստ երեխաների (անձանց) նախասիրությունների:

Ուսումնական պարապմունքները հաստատությունում ավարտվում են 2021 թվականի հունիսի 4-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ապահովելով առնվազն 34 ուսումնական շաբաթ՝ 7-12-րդ դասարանների համար։ Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)՝ դրանց ծրագրերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատվելուց հետո: Հաստատության ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ ելնելով հաստատության, դասարանի պատրաստվածությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև նախարարության հանձնարարականներից:

Հաստատության դասարանի (խմբի) միջին խտությունը սանիտարական նորմերի պահպանմամբ սահմանվում է 20 աշակերտ (ընդ որում` սովորողների թիվը դասարանում (խմբում) չի կարող գերազանցել 25-ը):

Հանրակրթական հատուկ հաստատությունը կարող է հանրակրթությունն իրականացնել բազմահամակազմ կամ թերբեռնված դասարաններում՝ հաշվի առնելով հանրակրթություն ստացող և ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց տարբեր քրեակատարողական հիմնարկներում պահելու փաստը և մի շարք այլ առանձնահատկություններ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

  • «Խաղի միջոցով կրթել և դաստիարակել․ երբ ուսուցումը սկսվում է հետաքրքրությունից»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…

  • Ինչպես երեխային դարձնել ընթերցող

    Թեմայի հեղինակ՝ Իսկուհի Բալյան

    Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…