ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծրագրեր՝ ուղղված ներառական կրթությանը

Փետրվարի 3, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ենթածրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական, ՀՀ 17 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները և «Հույսի կամուրջ» ՀԿ-ն իրականացրել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպման մի շարք աշխատանքներ: Դրանք իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ կրթության առանձնահատուկ պայմանների գնահատում, վերապատրաստման դասընթացներ, մշտադիտարկումներ և խորհրդատվություններ, բովանդակային մշակումների և վարպետության դասերի միջոցով աջակցության տրամադրում։

Ըստ այդմ՝ 2419 սովորողի համար իրականացվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ են տրամադրվել շուրջ 7000 սովորողի, խորհրդատվություններ են ստացել 1521 ուսումնական հաստատության շուրջ 25330 մանկավարժ, ուսուցչի օգնական, մասնագետ, ծնողներ, երեխաներ և այլք։ 3045 ուսումնական հաստատությունում, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, իրականացվել է մշտադիտարկում:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի ուսումնական հաստատությունների ու Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների 4155 մանկավարժական աշխատողների համար իրականացրել է վերապատրաստման դասընթացներ, նաև՝ առցանց ձևաչափով, ՀՀ ՏՄԱԿ-ների, կենտրոնի մասնագետների և ոլորտում գործող շահագրգիռ կառույցների աշխատակիցների մշակած բովանդակային նյութերի փորձաքննություն և առաջարկությունների ներկայացում։

Համընդհանուր ներառական կրթության իրականացման գործընթացում մանկավարժներին մեթոդական աջակցություն տրամադրելու նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը մշակել է 3 մեթոդական ձեռնարկ՝ ուսուցիչների, նախադպրոցական մանկավարժների և ծնողների համար:

«Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացրել է նաև «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ենթածրագիրը, որը նախատեսում է ուսուցիչների և նրանց օգնականների վերապատրաստում և մենթորության ծրագրի իրականացում: 2020 թվականի ընթացքում մենթորական աջակցություն է տրամադրվել 141 ուսումնական հաստատության 4056 մանկավարժի։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

  • «Խաղի միջոցով կրթել և դաստիարակել․ երբ ուսուցումը սկսվում է հետաքրքրությունից»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…

  • Ինչպես երեխային դարձնել ընթերցող

    Թեմայի հեղինակ՝ Իսկուհի Բալյան

    Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…