Այսօր՝ հունվարի 29-ին, լրացավ հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 70-ամյակը:
Հոբելյանի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցել անվանի արվեստագետի հիշատակին:
Վահրամ Դումանյանը մաեստրոյի ընտանիքի անդամների, գերատեսչության աշխատակիցների, գրիգորյանական արվեստի երկրպագուների, գործընկերների հետ ծաղիկներ է խոնարհել Գեղամ Գրիգորյանի հուշաքարին: Նախարարը զրուցել է երգչի կնոջ և որդու հետ, անդրադարձել են արվեստագետի կյանքին ու գործունեությանը:
«Մենք շատ հաճախ մեծություններ ենք ընդունում և հռչակում այն մարդկանց, ովքեր ճանաչված և արժեքավոր են մեզ՝ հայերիս համար, սակայն Գեղամ Գրիգորյանն իսկապես համաեվրոպական իմաստով աստղ է: Նա հանդես է եկել աշխարհի առաջատար բեմերում և իր հայկական ազգանունով համաեվրոպական արժեքներ տարածել: Նա բացառիկ արտիստ էր, ազգային հպարտության և արժանապատվության մեծ դեսպան, ում մեծությունը չափվում է օպերային արվեստի միջազգային շրջանակներով: Եվ այսօր մենք մեծ ցավ ենք ապրում, որ այդքան կենսուրախ, կենսախինդ, ընկերասեր անձնավորությունը մեզնից հեռացավ անժամանակ»,- խոսելով արվեստագետի մասին՝ նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելել, որ Գեղամ Գրիգորյան մեծ աստղի առկայծումների շարունակողները նրա ժառանգներն են՝ իրենց կյանքով և գործով:
Գեղամ Գրիգորյանը երգել է աշխարհի բազմաթիվ խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում։ Մաեստրոն օպերային արվեստում իր արժեքներն է ստեղծել ու գրեթե կես դար աշխարհին մատուցել լավագույն դերերգերն ու նրբազգաց կատարումները: Գեղամ Գրիգորյան անունը սեպագրվել է 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքում: Նա երկիր մոլորակն ավելի լավը դարձնելու իր դեղատոմսն ուներ. «Պետք է մարդկանց կապել թատրոնին, արվեստին: Դասական երաժշտություն սիրող մարդը ծառ չի կտրի, օպերա լսող մարդը չի սպանի, չի թալանի»:
Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն ամբողջ տարվա ընթացքում կնշանավորի մեծանուն արտիստի հոբելյանը: Հոբելյանական հանդիսությունների մեկնարկը կտրվի հունվարի 31-ին Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացմամբ՝ Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սիրելիներս, ուզում եմ այսօր քննարկման դնել մի կարևոր հարց, որը շատերիս աշխատանքային առօրյայի մասն է: Իրական դասապրոցեսում որքանո՞վ է հնարավոր անհատական մոտեցում ցուցաբերել ԿԱՊԿՈՒ սովորողին: Դասի ընթացքում ուսուցիչը միաժամանակ աշխատում…
Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց