ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք». հուշատախտակ՝ նվիրված հերոսների հիշատակին

Հունվարի 29, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայոց բանակի օրը, Երևանի պետական բժշկական համալսարանում բացվել է Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակ՝ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» վերտառությամբ։

Բացման արարողությանը ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարար Վահրամ Դումանյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը և մերօրյա հերոսների հարազատներ ու համալսարանականներ։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Բանակի օրվա առիթով, ընդգծել է, որ արդեն մեկ տարի է՝ բժիշկները պատերազմ են մղում 2 ճակատով. «Համավարակի դեմ պայքարին ավելացավ իրական պատերազմը: Վերքերը թարմ են, արյունը չի չորացել, սպիանալու մասին դեռ չենք կարող խոսել, սակայն առանց ընկճվելու պետք է առաջ շարժվենք՝ հանուն մեր սերունդների»։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ՝ փաստելով, որ անմահացած բժիշկներից շատերը ոչ միայն բժշկության մեջ էին տաղանդավոր, այլև այլ ոլորտներում, նշել է․ «Հայոց բանակի հիմնադրման օրը մենք հավաքվել ենք բժշկական մայր բուհում, որպեսզի կատարենք ամենապատվարժան պարտականություններից մեկը՝ հավերժացնենք մեր գործընկերների անունները, ովքեր չհասցրին հազարավոր կյանքեր փրկել խաղաղ պայմաններում, բայց հերոսացան՝ փրկելով արժանապատվությունը, մեր զինվորներին, ժողովրդին: Նրանք հավերժ ներկա են լինելու մեր համալսարանում»:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանն առաջարկել է հուշատախտակի վրա գրված տողերն առաջիկայում օգտագործել նաև բժշկական տարաբնույթ միջոցառումներում՝ որպես ապագա բժիշկների երդման տեքստ՝ ի հիշատակ բոլոր զոհված տղաների:
Ռազմաբժշկական ֆակուլտետի՝ «Արիության համար» մեդալի արժանացած 5-րդ կուրսի ուսանող Նիկոլայ Գրիգորյանը պատմել է պատերազմում ռազմաբժշկական ծառայության՝ հայրենիքին մատուցած սխրագործությունների մասին՝ շեշտելով, որ հիվանդանոցներ, ծննդատուն և շտապօգնության մեքենաներ թիրախավորող ու շտապօգնության մեքենաներով դիվերսիոն գործողություններ իրականացնող թշնամու գործողությունները դեմ էին մարդասիրական բոլոր կանոններին։

Նշենք, որ պատերազմում զոհվել են նաև շուրջ 3 տասնյակ ապագա բժիշկներ, զինվորական երդում տված ռազմական բժիշկներ, դեղագետներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

  • «Խաղի միջոցով կրթել և դաստիարակել․ երբ ուսուցումը սկսվում է հետաքրքրությունից»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…

  • Ինչպես երեխային դարձնել ընթերցող

    Թեմայի հեղինակ՝ Իսկուհի Բալյան

    Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…