ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վ. Դումանյան. «Բանակում գտնվող ուսանող զինծառայողները, եթե մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են»

Հունվարի 27, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԵՊՀ ռեկտորատի նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասնակիցների համար պետության սահմանած ուսման վարձավճարի փոխհատուցման ծրագրին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության աջակցության ծրագրով փոխհատուցվում է միայն 2020-21 ուստարվա առաջին կիսամյակի վարձավճարը, ԵՊՀ ուսխորհրդի նախագահը հարց է ուղղել նախարարին, թե արդյոք աջակցության ծրագրից օգտվելու են այս պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող այն ուսանողները, որոնք զորացրվելու են հետագա երկու տարիներին, երբ վերը նշված կիսամյակն արդեն անցած կլինի, իսկ վարձավճարի հատուցումը` ժամանակավրեպ: Բացի դրանից՝ կա մտահոգություն, որ պատերազմական գործողությունների որոշ մասնակիցներ համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ չունենալու պատճառով կարող են զրկվել աջակցությունից:

Նախարար Վ. Դումանյանի պարզաբանմամբ` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր ուսանողները, եթե նրանք մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են:

«Եթե ուսանողն ընդհատել է կրթությունը, զորակոչվել է բանակ, որտեղ մասնակցել է պատերազմի, հետևաբար զորացրվելուց հետո, եթե նա զինգրքույկում կունենա մարտական գործողության մասնակցության մասին գրառում և համապատասխան կնիք, ապա նա միանշանակ Կառավարության աջակցության ծրագրից կօգտվի: Մինչև 2022 թվականի ավարտը մենք դեռ ունենալու ենք պատերազմին մասնակից զորացրված ուսանողներ, նրանք մեկ կիսամյակի ուսման վարձի չափով փոխհատուցում անպայման ստանալու են: Եթե ուսանողը մինչև զորակոչվելն արդեն վճարել է 2020-21 ուստարվա առաջին կիսամյակի վարձը, ապա Կառավարության փոխհատուցումը կհամարվի գերավճար և կփոխանցվի որպես հաջորդ կիսամյակի վարձավճար: Նույնիսկ, եթե ուսանողի կրթությունն արդեն ավարտվել է, և նա արդեն վճարել է, առաջին կիսամյակի վարձավճարը կվերադարձվի նրան: Իհարկե, սա նվազագույնն է, որ պետությունը կարող է անել նրանց համար»,- նշել է Վ. Դումանյանը և հավելել, որ աջակցության ծրագրով ուսման վարձի փոխհատուցման գումարը կտրվի պետական բյուջեի միջոցներից:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր կարող են լինել աջակցության ծրագրի շահառու, ապա այս դեպքում կա հստակ մոտեցում. պետք է լինի հիմք, այսինքն` գրառում, որ տվյալ անձը մասնակցել է մարտական գործողություններին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

  • «Խաղի միջոցով կրթել և դաստիարակել․ երբ ուսուցումը սկսվում է հետաքրքրությունից»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…

  • Ինչպես երեխային դարձնել ընթերցող

    Թեմայի հեղինակ՝ Իսկուհի Բալյան

    Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…