ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս հայ գրականությունից Վանաձորի հ.17 ավագ դպրոցում

Նոյեմբերի 25, 2016
Դպրոցական անցուդարձ

Հումանիտար հոսքի X1 դասարանում կայացավ ամփոփիչ բաց դաս: Այն վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Սիմոնյանը: Դասարանը կահավորված էր «Սասնա Ծռեր» դյուցազներգության մոտիվներով՝ պաստառներ, նկարներ, գրքրեր, Սասնա հերոսների խորհրդանշական զենք ու զրահ՝ Քուռկիկ Ջալալու արձան, Թուր Կեծակին, Խաչ Պատերազմին: Աշակերտները հանդես եկան ստեղծագործության մեկնաբանությամբ և անգիր հատվածներով:

Դասը հագեցած էր մեթոդներով. մտագրոհ, Վենի դիագրամ, քառաբաժան, հնգյակ: Դասն աչքի ընկավ նաև տեխնիկական և էլեկտրոնային միջոցներով: Ցուցադրվեցին տեսաֆիլմեր: Աշակերտները պատրաստել էին սահիկահանդես, որով էլ ամբողջացավ և ամփոփվեց ասելիքը Սասնա քաջ հերոսների մասին: Դա հայրենասիրության, ազգային համահավաք մտածողության և մշակութային գանձերի գնահատման և արժեվորման դաս էր: