ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով

Հունվարի 16, 2021
Պաշտոնական

2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների թափուր տեղի համալրման մրցութային կարգը:

Համաձայն նոր կարգավորման` քոլեջներում և ուսումնարաններում առարկաները (մոդուլները) դասավանդող մանկավարժի` դասախոսի (բացառությամբ` զինվորական ղեկավարի), ինչպես նաև արտադրական ուսուցման վարպետի, թափուր տեղը համալրվելու է մրցույթով: Նմանօրինակ կարգավորում նախկինում չի եղել:

Մրցույթի հայտարարում և կազմակերպում

Մրցույթ հայտարարվում է միայն մանկավարժի թափուր տեղ առաջանալու դեպքում և հետևյալ ընթացակարգով.

  • Թափուր տեղ առաջանալու օրվանից հետո 7-օրյա ժամկետում, իսկ նախապես թափուր տեղ առաջանալու օրը հստակ իմանալու դեպքում, ոչ շուտ, քան այն առաջանալուց մեկ ամիս առաջ տրվում է մրցույթի հայտարարություն:
  • Հաստատության տնօրենը թափուր տեղ առաջանալու մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է պետական լիազորված մարմնին` այդ մասին տեղեկատվությունը vetarmenia.am կայքէջում տեղադրելու նպատակով:
  • Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է «Կրթություն» շաբաթաթերթում կամ տեղական մամուլում, առկայության դեպքում՝ նաև հաստատության կայքէջերում: Այդ մասին տեղեկատվություն է տրվում նաև տվյալ տարածքի զբաղվածության ծառայությանը:
  • Հայտարարության տեքստում նշվում են հաստատության և թափուր տեղի անվանումը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը, պետական կրթական չափորոշչով մանկավարժի համար սահմանված պահանջները, ինչպես նաև փաստաթղթերի ցանկը, փաստաթղթերի ընդունման և մրցույթի անցկացման վայրը և ժամանակահատվածը:
  • Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Մրցույթը չկայանալու դեպքում, անկախ պատճառներից, թափուր տեղը լրացնելու համար պարբերաբար (մրցույթը չկայանալու օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում) տրվում է նոր հայտարարություն` մինչև հաղթող ճանաչվելը:
  • Թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենը դասաժամերը տրամադրում է նույն հաստատությունում տվյալ առարկան (մոդուլը) դասավանդող կամ համապատասխան որակավորում ունեցող մանկավարժին` պահպանելով աշխատողի ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը չգերազանցելու պայմանը: Համապատասխան մանկավարժ չլինելու դեպքում մինչև մրցույթի կայանալը աշխատանքի կարող է ընդունել սահմանված պահանջներին բավարարող անձի` որոշակի ժամկետային պայմանագրով:
  • Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, որը հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում համապատասխանում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, իսկ մասնագիտական առարկաների դեպքում` տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներին:

Պահանջվող փաստաթղթեր

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում, որի ձևը սահմանված է կարգով,
  • կրթությունը հավաստող փաստաթուղթ` դիպլոմ (բնօրինակը և պատճենը),
  • անձնագիր (բնօրինակը և պատճենը),
  • աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (ձևը սահմանված է կարգով),
  • լուսանկար` 3x4 չափի,
  • այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` միջազգային պայմանագրերով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),
  • Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված, մանկավարժական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ (ցանկը սահմանված է ՀՀ կառավարության կողմից) տառապող անձինք, ինչպես նաև նրանք, ում դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ (բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար):

Մրցութային հանձնաժողով

Մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ տնօրենը ձևավորում է մրցութային հանձնաժողով` 5 անդամից բաղկացած: Հանձնաժողովում պարտադիր ընդգրկվում են` տնօրենը, որը նաև հանձնաժողովի նախագահն է, տնօրենի ուսումնական գծով տեղակալը, բաժնի կամ ամբիոնի վարիչը (առկայության դեպքում), հաստատության խորհրդի նախագահը կամ նրա համաձայնությամբ` խորհրդի անդամներից մեկը` բացառությամբ խորհրդի կազմում ներառված ուսանողներից և մանկավարժներից: Տնօրենը հանձնաժողովի ամբողջական կազմը համալրում է իր ընտրությամբ` նախապատվությունը տալով տվյալ առարկայի (մոդուլի) համար պահանջվող որակավորում ունեցող անձանց:

Մրցույթի անցկացում և հաղթող

Մրցույթն անցկացվում է բանավոր` հարցազրույցի միջոցով, յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին` նախապես կազմված առաջադրանքներից, որոնք առնչվում են դասավանդվելիք առարկային (մոդուլին) և մանկավարժական գործունեությանը:

  • Վիճակահանությամբ ընտրում է հարցատոմս` բաղկացած հինգ հարցից, որտեղ կարող են ներառվել նաև 1-3 գործնական հարցեր: Կարող է տրվել մինչև հինգ հարակից հարց: Պատրաստվելու համար տրվում է մինչև 15 րոպե ժամանակ, պատասխանն արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից, հնչեցրած բոլոր պատասխանները ձայնագրվում են։
  • Մասնակիցը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ է պատասխանել հարցատոմսի հինգ հարցից առնվազն երեքին և հարակից հարցերի գերակշիռ մասին: Պատասխանները գնահատվում են «ճիշտ» կամ «սխալ»: «Սխալ» գնահատման դեպքում հանձնաժողովի նախագահի կամ հարց տվողի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:
  • Քվեարկությամբ հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը ստացել է առավելագույն «կողմ» ձայներ: Հավասար «կողմ» ձայն հավաքած մասնակիցներից տնօրենը կարող է առավելություն տալ նրան, ով ունի առավել երկար մանկավարժական, կա՛մ մասնագիտական աշխատանքային ստաժ, կա՛մ առավել բարձր գիտական աստիճան, կա՛մ տվյալ առարկայի գծով վերապատրաստման վկայական:
  • Հաղթողի հետ երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է աշխատանքային պայմանագիր` նրա դիմումի հիման վրա:

Բողոքարկում

Մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում, մասնակիցը կարող է բողոքարկել դրանք: Բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը կարող է բողոքարկվել` դիմելով կրթության պետական կառավարման լիազոր մարմնին կամ դատական ատյան:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան