ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր ծրագիր Շիրակի մարզի քոլեջների և ուսումնարանների համար

Դեկտեմբերի 29, 2020
Դպրոցական անցուդարձ

Շիրակի մարզի ՄԿՈՒ հաստատությունների, «People in Need» հասարակական կազմակերպության և բիզնես կազմակերպությունների միջև «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում ստորագրվել են համագործակցության հուշագրեր:

Հուշագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Գյումրիում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշել է, որ այս համագործակցությունը շարունակությունն է 2017 թվականից մեկնարկած դուալ կրթության և աշխատանքի վրա հիմնված ուսուցման ծրագրի:

«Նոր մեկնարկող ծրագիրը հնարավորություն կտա արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում ներդնել գյուղատնտեսական և թեթև արդյունաբերության ոլորտների նոր մասնագիտություններ, որոնք պահանջված են աշխատաշուկայում»,- նշել է վարչության պետը` հավելելով, որ փորձնական ծրագիրը ներառում է կաթ, կաթնամթերքի տեխնոլոգիա, պանրագործություն, գյուղատնտեսական մեքենաների շահագործում, կարի տեխնոլոգիա, ջերմոցային տնտեսություններ, գորգագործություն մասնագիտությունները:

««Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի նպատակն է զարգացման նոր հնարավորություններ ստեղծել Շիրակի մարզի գործատուների և ՄԿՈՒ հաստատությունների համար՝ պատրաստելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոտեցումներով, ինչն էլ իր հերթին կխթանի մարզում ձեռնարկատիրական գործունեության զարգացումը»,- նշել է «People in Need» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։

Ըստ եռակողմ հուշագրերի` Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը կհամագործակցի «Բանդիվան կաթ» ընկերության, Ամասիայի պանրի գործարանի և «Կումայրի կարպետ» ընկերության հետ, Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջը` Աշոցքի պանրի գործարանի և «Գրին Բրոդերս» ընկերության հետ: Պայմանագրային երրորդ կողմը «People in Need» ընկերությունն է, որը 2021 թվականին ուսումնական հաստատություններում նյութատեխնիկական բազայի համալրում է իրականացնելու, իսկ 2019 թվականից մանկավարժական կազմի մասնագիտական կարողությունների զարգացման աշխատանքներ է կատարել:

Մշակվել է նաև «ՀՀ Շիրակի մարզում աշխատանքի շուկայի (ոլորտային հմտությունների) գնահատման վերաբերյալ» զեկույցը, որը հիմք ընդունելով՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործատուների հետ՝ ուսուցման աշխատանքի վրա հիմնված բաղադրիչը գործատուների շրջանում իրականացնելու վերաբերյալ: Նախանշվել են այն ուսումնական ծրագրերը, որոնք համատեղ փորձարկվելու են ՄԿՈՒ 4 հաստատություններում՝ Ամասիայի և Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարաններում, Արթիկի պետական և Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջներում։

2021 թ.-ին համագործակցության հուշագրեր կստորագրվեն նաև «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի մյուս մասնակիցների՝ Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանի, Արթիկի պետական քոլեջի և մի շարք այլ գործատուների հետ։

«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվում է «People in Need» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից։ Ծրագրի գործընկերներն են Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, Ջի-Այ-Զեթը (GIZ-Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) և Զբաղվածության պետական գործակալությունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…