ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օգտակար հանդիպում

Դեկտեմբերի 28, 2020
Դպրոցական անցուդարձ

2020թ. դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում 11-12-րդ դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշման նպատակով  անցկացվեց հանդիպում ՀՀ Ազգային Ագրարային Համալսարանի «Անասնաբուծության» ամբիոնի  դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արամ Մուրադյանի հետ:

Արամ Մուրադյանը սովորողներին ծանոթացրեց Ագրարային համալսարանի մասնագիտական հնարավորություններին՝ կազմակերպելով փոքրիկ էքսկուրս տեսաֆիլմի միջոցով:

Պատմություն կերտած Ազգային Ագրարային Համալսարանը քայլում է ժամանակին համընթաց.

նորագույն տեխնոլոգիաներ, ժամանակակից սարքավորումներ, հագեցած լաբորատորիաներ,անհրաժեշտ կահավորված լսարաններ, հարուստ գրադարան, ուսման համար ստեղծված հնարավորություններ: Արամ Մուրադյանը նշեց, որ ամենակարևորը ՀԱԱՀ համալսարանն առաջարկում է աշխատաշուկայում մրցունակ, պահանջարկ ունեցող մերօրյա մասնագիտություններ՝ ագրոնոմիա,բույսերի պաշտպանություն, ջերմատնային ագրոտեխնոլոգիա,անասնաբուծություն, անասնաբուժություն, տնտեսագիտություն, ագրոբիզնես և ճարտարագիտություն: Համալսարանը թույլ է տալիս մագիստրոսական ուսուցումը շարունակել արտերկրում՝ Հոլանդիա, Նորվեգիա, Գերմանիա:

Համալսարանի նպատակն է նաև աշխատաշուկայում աշխատանքով ապահովել իր ուսանողներին:

Աշակերտներն իրենց հուզող հարցերն առաջադրեցին Արամ Մուրադյանին և ստացան լիարժեք ու գրագետ պատասխաններ:

Հանդիպումն անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում:

Տնօրինությունն իր գոհունակությունը հայտնեց արդյունավետ և օգտակար հանդիպման համար ու նորանոր հաջողություններ մաղթեց դպրոցի սիրելի շրջանավարտ, համայնքում անչափ հարգված Արամ Մուրադյանին և հանդիպմանը մասնակից սովորողներին :

 Հասմիկ Կարապետյան
12-րդ Ա դասարանի դասղեկ

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…