ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ապահով համացանց

Նոյեմբերի 24, 2016
Դպրոցական անցուդարձ

Լոռու մարզի Սվերդլովի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 22-ին անցկացվեց «Ապահով համացանց» խորագրով միջոցառում-քննարկում, որի ընթացքում ինֆորմատիկայի ուսուցչուհին սովորողներին և ներկաներին ևս մեկ անգամ ներկայացրեց համացանցի օգտակարությունը, վնասները, անվտանգ օգտվելու նորմերը: Սովորողները դիտեցին գեղեցիկ և դիտարժան սահիկահանդես՝ թեմայի վերաբերյալ: Վերջում յուրաքանչյուրը թերթիկների վրա գրեց, թե ինչ է անհրաժեշտ անել ապահով համացանց ունենալու համար: Միջոցառումն ավարտվեց մասնակիցների թերթիկներով պաստառի վրա «կարծիքի ծառի» կազմումով:

Սվերդլովի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անժելա Այվազյան