ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հավաստագրման քննությունների ժամկետը կերկարաձգվի

Դեկտեմբերի 5, 2020
Պաշտոնական

Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում առկա դիմումներն ու առաջարկները՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի, հավաստագրի համար վերապատրաստման վկայականի ժամկետների վերաբերյալ, նախարարությունը տեղեկացնում է.

- քանի որ ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված ֆորս մաժորային իրավիճակի պատճառով չի կազմակերպվել հավաստագրման քննությունների գործընթաց, և այս պահին հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է շուրջ 600 հավակնորդ, քննությունների ժամանակացույցը կերկարաձգվի մինչև 2021 թվականի մարտ ամիսը,

- եթե հավաստագրի կամ վերապատրաստման վկայականի ժամկետը լրանում է պատերազմական դրությունից մինչև հավաստագրման համար անցկացվող քննությունների ավարտն ընկած ժամանակահատվածում, ապա հավակնորդներին քննություններին մասնակցելու հնարավորություն կընձեռվի,

-պատերազմական դրությունից մինչև հավաստագրման համար անցկացվող քննությունների ավարտն ընկած ժամանակահատվածում, գործող տնօրենների պաշտոնավարման պայմանագրերի, հավաստագրերի, վերապատրաստման վկայականների ժամկետները լրանալու պարագայում, այդ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր տեղի մրցույթները կանցկացվեն հավաստագրման քննությունների ավարտին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…