Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունները աջակցում են համաճարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման զարգացման նախաձեռնությանը: Կազմակերպություններն իրենց բաժանորդների համար առաջարկում են կրթական հարթակներում հեռավար ուսուցումն իրականացնելու սակագնային նոր պլաններ.
Ինտերնետ հասանելիության նպատակով Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցն օգտագործող ու ընկերության սակագնային բոլոր պլաններից (բացառությամբ սակագնային «Ես» պլանի) օգտվող բաժանորդների դեպքում, ներքոհիշյալ հարթակներից օգտվելիս, ինտերնետի հասանելիությունը կապահովվի առանց հավելյալ վճարի, այն է՝ օգտագործած ինտերնետի ՄԲ համար տարիֆիկացում չի կիրառվի. www.emis.am, www.armedu.am, www.escs.am, https://lib.armedu.am, http://esource.armedu.am, iUniversity (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հարթակ) Armenian Schoolbooks հավելված և http://schoolbooks.am/ կայքէջ, որտեղ հասանելի են 1-12-րդ դասարանների համար նախատեսված՝ պետականորեն հաստատված բոլոր դասագրքերը։
Նոյեմբերի 21-ից Ucom ընկերության շարժական կապի u1000, u1500, u2000, u3000 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները չեն վճարի ինտերնետի օգտագործման վճար նշյալ կայքերից օգտվելիս։ Հավելենք, որ որոշ կրթական կայքերում առկա YouTube տեսանյութերը դիտելիս բաժանորդները կվճարեն` համաձայն իրենց սակագնային պլանի։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան