ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արցախի դիմորդների համար երկարաձգվել է UWC միջազգային դպրոցներում հայտադիմումների ընդունման ժամկետը

Նոյեմբերի 24, 2020
Միջազգային լուրեր

Աշխարհի 18 երկրում գտնվող UWC միջազգային դպրոցներում ուսանելու նպատակով UWC Հայաստանը 2021-2023 ուստարվա հայտադիմումների ընդունումն Արցախի դիմորդների համար երկարաձգել է մինչև դեկտեմբերի 25-ը։

Սովորելով UWC դպրոցում՝ երեխաները ստանում են IB (international baccalaureate) դիպլոմ, սովորում աշխարհի 155 երկրի դպրոցականների հետ, ինչպես նաև ձեռքբերում աշխարհի գրեթե ցանկացած համալսարան ընդունվելու հնարավորություն։ Հավելենք նաև, որ առկա է կրթաթոշակների ֆոնդ։

UWC Հայաստանի ազգային կոմիտեն պատասխանատու է Հայաստանից և Արցախից երեխաների հավաքագրման և ընտրության համար՝ UWC միջազգային դպրոցներում ուսանելու նպատակով։ Հայաստանում է գտնվում UWC 18 քոլեջներից մեկը՝ UWC Դիլիջանը, որն արդեն ունի շրջանավարտներ Արցախից։

Դիմելու համար այցելել apply.uwc.org կայք և գրանցվելիս երկրների ցանկից ընտրել՝ Republic of Artsakh:

Հարցերի դեպքում գրել armenia@uwcnc.org էլփոստին կամ զանգահարել +37460699699 հեռախոսահամարով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն