Բնության պաշտամունքը հատուկ է արցախցիների համար: Այս տեսանկյունից բնորոշ է Քիրս լեռան պաշտամունքը, որի շուրջ ավանդություններ են հյուսվել: Մարդիկ ծնկաչոք աղոթել են Քիրս լեռանը, որի վրա բազմաթիվ ուխտատեղիներ են եղել: Ժայռերի պաշտամունքի վկայություններից է Սղնախ գյուղի պաշտվող Պուկ քար կոչվող ժայռը, որը պոկվել, կանգ է առել այդտեղ և ոչ ոքի չի վնասել: Ամուլ կանայք նրա շուրջը թել էին փաթաթում, որից հետո գուլպա էին գործում և հագնում, որպեսզի երեխա ունենային: Կովերին տանում, պտտեցնում էին այդ ժայռի շուրջը, որպեսզի առատ կաթ տային: Պաշտում էին նաև այն ժայռը, որից պոկվել էր քարը: Երաշտի ժամանակ նրա մոտ մոմեր էին վառում, աղոթում, որպեսզի անձրև գար և կարկուտը չվնասեր:
Սխտորաշեն գյուղի մոտ ևս մի նշանավոր ժայռ կա, նրա առջևում՝ չորս սուրբ ծառեր, որոնց մոտ մարդիկ ուխտի են գալիս, մոմեր վառում, աղոթում, մի փոքրիկ քար վերցնում սուրբ ժայռի մոտից և մեկ ուրիշ քար դնում դրա փոխարեն: Քարերին վերագրվում էր հիվանդություններ բուժելու հատկություն: Այսպես՝ սուրբ Սարիբեկի ուխտատեղիից բարձր գտնվող ժայռը, որն ունի անցք՚ հազ է բուժում: Նախապես մոմեր են վառում ժայռի առաջ, այնուհետև, 3 կամ 7 ամգամ անցնում են անցքի միջով, որպեսզի բուժվեն: Շուշիում կար քամու խաչ կոչվող քարերի կույտ, որը բուժում էր ռևմատիզմը: Նման գործառույթ ուներ Դռնավարզ գյուղի պաշտվող քամու խաչ կոչվող ժայռը:
Հավատալիքներում կրակի ու քարի կապի մասին է վկայում կայծքարը, որի մեջ կայծակի հարվածի հետևանքով կրակ է մնացել և այն կարելի է քարին խփելով հանել: Կրակի պաշտամունքն արտահայտվում է կրակով երդվելով: Կրակը հանգցնելուն ասում են «կրակն օրհնել», հանգցնելուց առաջ ասում են «Հիսուս Քրիստոս»: Կրակը չեն ծեծում, վրան չեն թքում: Երեկոյան լողանալիս մի կտոր կրակ (ածուխ) էին գցում ջրի մեջ, որպեսզի չարքերը փախչեին, քանի որ կրակը չարահալած է: Կրակի պաշտամունքի հետ են կապված այն օջախները, որոնք սրբատեղիներ են համարվում և պսակադրությունը երբեմն նրանց վրա է կատարվել: Երբ տվյալ գյուղում եկեղեցի չի եղել, նույնիսկ եկեղեցի լինելու դեպքում էլ՚ պսակադրությունից հետո դհոլ զուռնայի ուղեկցությամբ գնացել են, համբուրել գյուղի հիմնադիրների սարքած սրբազան օջախները, հետո միայն գնացել են տուն: Ընդհանրապես կիրակի և տոն օրերին ևս այցելում էին այդ օջախները, մոմ և խունկ էին վառում (օրինակ՚ Չանախչի գյուղում հայտնի էր Մելիք Շահնազարենց օջախը, Ճարտարում՝ Խոջանց, Միրզաբեկանց և Տողցունց օջախները, Ծովատեղ գյուղում՚ Մելիք Փարսադանյանների օջախը):
Թոնիրը սուրբ էր համարվում, քանի որ այն պատրաստելիս քահանան օրհնում և մեռոն էր քսում մի քանի տեղ: Կրակի և ծառերի հնագույն պաշտամունքի հարատևության վկայություններից է Տեարնընդառաջի տոնի երեկոյան կատարվող ծեսը. նախ նշանված երիտասարդները ցրտնի (ցրդենի, ցրդի) ծառի ճյուղեր էին բերում, եկեղեցու գավթում շարում, եկեղեցու ջահից բերած մոմով վառում և ծխի ուղղությունով գուշակություններ էին անում: Նորահարսին, ինչպես նաև նորածին երեխաներին երեք անգամ պտտեցնում էին խարույկի շուջը, իսկ երիտասարդները կրակի վրայով թռչում էին, այնուհետև, շուրջպար բռնում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց