Շախմատի Հայաստանի քառակի չեմպիոն, կանանց ընտրանու անդամ Մարիա Գևորգյանն Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից միացել է թիկունքն ամուր պահելու գործին։ Տարատեսակ կամավորական աշխատանքներում և տեղեկատվական պատերազմում ակտիվ ներգրավածությունից բացի գրոսմայստերը հանդես է եկել շախմատային նախաձեռնությամբ՝ Ազատության հրապարակում անցկացնելով «Խաղանք շախմատ Արցախի համար» մրցաշարը։
Մարիան շուրջ 6 ժամ միաժամանակյա շախմատ է խաղացել տասնյակ մասնակիցների հետ. Հայաստանի բազմակի չեմպիոնի հետ մրցելու պայմանը մեկն է եղել՝ նախապես հանգանակություն կատարել Արցախի համար։ Մարիան պատմում է, որ բարեգործական մրցաշար անցկացնելու գաղափար ունեցել է պատերազմի առաջին օրերից, և վճռականություն է գտել իրականացնել այն, երբ տեսել է առաջնագծում շախմատ խաղացող զինվորների լուսանկարը։
«Ստեղծված պայմաններում մրցաշար կազմակերպելը դժվար էր, բայց երբ համացանցում տեսա առաջնագծում շախմատ խաղացող զինվորների նկարը, վերջնականապես որոշեցի անցնել գործի։ Այդպես ընկերներիս աջակցությամբ ստացվեց կազմակերպել մրցաշարը, խաղացի 6 ժամ անդադար։ Սեպտեմբերի 27-ից խաղատախտակին մոտ չէի գնացել, միգուցե խաղային կարոտից էր, որ այդքան դիմացա»,- ասում է Մարիան՝ ընդգծելով, որ մրցաշարում հաղթողներ և պարտվողներ չեն եղել, քանի որ մասնակիցների՝ բանակին աջակցելու ցանկությունն արդեն իսկ հաղթանակ է։
«Խաղանք շախմատ Արցախի համար» բարեգործական մրցաշարի ընթացքում հավաքվել է 200.000 դրամ, որը հավասարապես կբաժանվի և կփոխանցվի «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամներին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Անգլերենի դասավանդման գործընթացում, հավանաբար, ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաբարդ մասնագիտական հարցերից մեկն այն է, թե ինչի՞ վրա պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք՝ խոսքի ճշգրտությա՞ն, թե՞ սահունության: Ճշգրտությունը, անկասկած, հիմնարար…
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց