ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բերքի տոն

Նոյեմբերի 22, 2016
Դպրոցական անցուդարձ

Առաջնորդվելով այն գաղափարով, որ բարի ավանդույթներն անհրաժեշտ է պահպանել ու շարունակաբար զարգացնել՝  Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի բակում աշնան շնչով հագեցած աշխուժություն էր տիրում:

Այդ աշխուժությունն էլ համախմբել էր դպրոցի աշակերտներին. մեկը պարն էր փորձում, մյուսը՝ երգը,  երրորդն էլ սեղանն էր ձևավորում:  Երբ ամեն ինչ պատրաստ էր, ազգային երգ ու պարով, մրգառատ ու գունագեղ տրամադրությամբ գովերգեցին հայ հողի մշակին ու նրա տքնաջան աշխատանքը: