ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց

Սեպտեմբերի 25, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է կառույցի գործունեությանը, նրան ներկայացվել է, թե շինարարական, վերակառուցման, լաբորատորիաներով հագեցման ինչ աշխատանքներ են տարվում, քննարկվել են հաստատության` ուսանողական հատվածին վերաբերող հարցերը, այդ թվում՝ համավարակի պայմաններում օտարերկրացիների ներգրավման հարցը: ԿԳՄՍ նախարարը հետաքրքրվել է, թե արդյոք կորոնավիրուսի համավարակի պատճառով չի խոչընդոտվել արտասահմանցի ուսանողների ընդունելության և ուսումնառության գործընթացը:

Ի պատասխան՝ ռեկտոր Ա. Մուրադյանը պարզաբանել է, որ չնայած դժվարություններին՝ ԵՊԲՀ-ում օտարերկրացի ուսանողների թիվը նույնիսկ ավելացել է: Բուհի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ դեսպանությունների հետ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել հատուկ չարթերային թռիչքներ կազմակերպել այդ ուսանողների համար։

Հանդիպման ավարտին քննարկվել են ուսումնական գործընթացին և ընթացիկ ծրագրերին առնչվող այլ հարցեր։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…